Վարչապետական սելֆի. Փաշինյանը Ղրղըզստանից լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
09.08.2019,
19:44
Վարչապետական սելֆի. Փաշինյանը Ղրղըզստանից լուսանկար է հրապարակել:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Աշխատանքային այցով Ղրղըզստանում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լուսանկար է հրապարակել Facebook–յան իր էջում։
«Վարչապետական սելֆի», – գրել է Փաշինյանը` հրապարակելով լուսանկար, որում պատկերված են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը և այլք։
Հիշեցնենք, որ Ղրղըզստանում ՀՀ վարչապետը մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։–0–