Վարչապետ.սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու

12.08.2021, 12:36
Փաշինյանի խոսքով, սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու
Վարչապետ.սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և զարգացումը։

Загружается новость ... "Лево"

«Սահմանակից երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։ Այս համատեքստոքւմ հարկ եմ համարում նշել, որ, ցավոք, որոշ ուժեր փորձում են սխալ լույսի ներքո ներկայացնել Հայաստանի մտադրությունները` ասելով, թե Հայաստանը զինված ուժերի բարեփոխումները առաջնահերթություն է հռչակել սահմանակից երկրների նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համատեքստում։ Հայաստանը, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայից, այլ հնարավոր ագրեսիայից պաշտպանվելու համար, և մենք տարածքներ նվաճելու որևէ մտադրություն չունենք», – ասաց Փաշինյանն` ավելացնելով, որ Հայաստանի մտադրությունը սեփական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։

«Մենք ագրեսիվ որևէ մտադրություն չունենք, և տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը մեր երկարատև ռազմավարությունն է», – ասաց նա։

Փաշինյանի խոսքով, Հայաստանը պատրաստ է ակտիվ երկխոսություն սկսել այս օրակարգի շուրջ միջազգային գործընկերների աջակցությամբ` ըստ անհրաժեշտության նաև ուղիղ շփումների միջոցով։

«Այս հարցերը մենք առավել մանրամասն կքննարկենք կառավարության գործունեության հնգամյա ծրագրի ընդունման ժամանակ», – ասաց Փաշինյանը։-0-