Վանեցյանը դժգոհ է իր ղեկավարած գերատեսչության աշխատանքից և խոստացել է աղմկահարույց բացահայտումներ

22.03.2019, 16:48
Վանեցյանը դժգոհ է իր ղեկավարած գերատեսչության աշխատանքից և խոստացել է աղմկահարույց բացահայտումներ:
Վանեցյանը դժգոհ է իր ղեկավարած գերատեսչության աշխատանքից և խոստացել է աղմկահարույց բացահայտումներ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Արզգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը դժգոհություն է հայտնել իրավապահ մարմինների աշխատանքից, այդ թվում` իր ղեկավարած գերատեսչությունից: 

«Որոշակի անկում կա մեր գործունեության սկզբում գրանցված տեմպերի և աշխատանքի համեմատ: Դա բացատրվում է նրանով, որ պետք է լինեն ավելի ամուր իրավական հիմքեր, որպեսզի մեր կողմից բացահայտված որևէ գործ հնարավոր չլինի բողոքարկել հետագայում և ասել, որ մենք վարվել ենք քմահաճույքով», - ասաց նա ուրբաթ լրագրողների հետ զրույցում:

Ըստ Վանեցյանի, ԱԱԾ-ն գործում է բացառապես օրենքի սահմանում և փորձում է այնպես անել, որպեսզի օրենքի պահանջները պահպանվեն բոլորի կողմից: 

«Աշխատանքները տարվում են, կարծում եմ, որ դեռ կլինեն աղմկահարույց բացահայտումներ», - ասաց նա: 

Մարտի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում դժգոհություն հայտնեց Հայաստանի թալանի համար պատասխանատու անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու տեմպերի կապակցությամբ:-0-