Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել․ մարզպետարանից պարզաբանում են

24.01.2024, 14:06
Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել․ մարզպետարանից պարզաբանում են
Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել․ մարզպետարանից պարզաբանում են
ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Վանաձորում քիչ առաջ պայթյունի նմանվող ձայն է լսվել։

Այդ մասին գրում են սոցցանցի օգտատերերը՝ նշելով, որ ձայնը բավականին ուժեղ էր։

Լոռու մարզպետի աշխատակազմից պարզաբանում են իրավիճակը։

«Վանաձոր համայնքի հարգելի՛ բնակիչներ, շուրջ մեկ ժամ առաջ Վանաձորում պայթյունի նմանվող ձայն է լսվել, որը անհանգստություն է առաջացրել հանրության շրջանում: Խնդրում և հորդորում ենք խուճապի չմատնվել, քանի որ տեղի է ունեցել ավիացիոն ուսումնավարժանք», – նշել են Լոռու մարզպետի աշխատակազմից։–0–