572.46
6.72
486.37
+21
Եղանակը Երևանում
Հայ

ՎԶԵԲ-ն ու ԱԶԲ-Ն վարկ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման համար

14:40
13 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) ու Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) 105 մլն ԱՄՆ դոլարի վարկային միջոցներ կտրամադրեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը Ընկերության 10-ամյա ներդրումային ծրագրի 2-րդ փուլի իրականացման համար: 70 մլն ԱՄՆ դոլար կտրամադրվի ՎԶԵԲ-ի և 35 մլն դոլար՝ ԱԶԲ-ի կողմից: 

Վարկային միջոցները կուղղվեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական բաշխիչ ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես մարզերում, այնպես էլ խոշոր քաղաքներում: Նշենք, որ Երևանն ու Գյումրին ներառված են ՎԶԵԲ-ի <<Կանաչ քաղաքներ>> ծրագրում: Եվ այս առումով ՀԷՑ-ը կոնկրետ էկոլոգիական խնդիրներ կլուծի կանաչ քաղաքների ստեղծման ծրագրի շրջանակում (GCAP), ինչպես օրինակ, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում, վերականգնվող էներգիայի աղբյուրներից ստացվող էներգիայի կայանների ինտեգրում էներգահամակարգին: Ֆինանսավորումը կաջակցի Հայաստանի անցմանը թվային տեխնոլոգիաներին` ավտոմատ կառավարման և հաշվառման խելացի համակարգերի լայնածավալ ներդրման միջոցով՝ բարձրացնելով էլեկտրացանցի հուսալիությունն ու ճկունությունը և էապես բարելավելով համակարգերի աշխատանքը: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ձեռքբերումից հետո սկսեցինք Ընկերության առողջացմանն ուղղված աշխատանքը այդ թվում նաեւ՝ ներդրումային ծրագրի իրականացման միջոցով։ Եվ այն հաջողությունները, որոնք այսօր գրանցել ենք, նաեւ Ասիական զարգացման բանկի եւ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի եւ այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ համագործակցության, երկարաժամկետ ու արդյունավետ աշխատանքի արդյունք են: ՀԷՑ-ը վնասով աշխատող ընկերությունից դարձել է շահույթ գեներացնող ընկերություն, կրճատել է էլեկտրաէներգիայի կորուստները 13,5%-ից հասցնելով 6,9%։ Ներդրել ենք կառավարման միջազգային ստանդարտներ, բացել բաժանորդների սպասարկման ժամանակակից կենտրոններ: Մեծ կարևորություն ենք տալիս էկոլոգիական ու սոցիալական ծրագրերին, որոնք մեր ընկերության զարգացման գերակա ուղղություններից են», - նշում է ՀԷՑ Տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ 

Միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից տրամադրված վարկային միջոցները նաև կօգնեն ՀԷՑ-ին մեղմել կլիմայի փոփոխության հետ կապված մարտահրավերները՝ ապահովելով կառավարման, բնապահպանական, սոցիալական և տեխնիկական չափանիշների ընդլայնված կիրառում: ՀԷՑ-ը կկենտրոնանա նաև գենդերային իրավունքների պաշտպանության վրա՝ խթանելով գենդերային հավասարությունը և մեծացնելով ներառումը իր բիզնես գործունեության մեջ:

«Էներգետիկ ենթակառուցվածքի արդիականացման բազմափուլ ծրագիրը ներառում է մի քանի առնացքային տարր՝ համակարգի թվայնացում, էլեկտրաէներգիայի օգտագործման բարելավում և էներգամատակարարման հուսալիության ապահովում: Ծրագիրը կարևոր է Հայաստանում մաքուր էներգիայի արտադրման, այդ թվում՝ կենցաղային սպառման արևային էներգիայի արտադրության կարողության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի համատեքստում», - նշում է ՎԶԵԲ -ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն:      

«Էներգետիկ արդյունավետության և անվտանգության հիմքը ուժեղ ենթակառուցվածք ստեղծելու համար ներդրում կատարելն է: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այս նպատակի իրագործման հարցում՝ տրամադրելով մասնավոր հատվածի երկարաժամկետ ֆինանսավորում, ինչը ոչ միշտ է հասանելի», նշում է ԱԶԲ Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Ասիայի ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին: «Ծրագրով կֆինանսավորվի «ՀԷՑ»-ի երկարաժամկետ ներդրումային ծրագրի երկրորդ փուլը, որի նպատակն է ընդլայնել էլեկտրամատակարարման հասանելիությունը Հայաստանի մարզերում»: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի իրագործումը սկսվել է 2016թ.-ից: Ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 726 մլն ԱՄՆ դոլար է կազմում, մինչ այսօր կատարված է ծրագրի 41%-ը: 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներդրումային ծրագրի արդյունավետ իրականացումը՝ ուղղված բաժանորդների սպասարկման որակի կատարելագործմանը, մեզ համար գերակա նպատակ է: Ուրախ եմ, որ շարունակում ենք աշխատել Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի և այլ միջազգային ֆինանսական ինստիտուտների հետ ծրագրի արդեն երկրորդ փուլի շրջանակում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր թիմերին արդյունավետ աշխատանքի համար։ Մեր հաջողության գրավականը, անշուշտ, մեր թիմային աշխատանքն է: Վստահ եմ, որ այս պայմանագրի ստորագրումը նոր թափ է հաղորդելու մեր համագործակցությանը», - նշում է Ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը:-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:15
17 Սեպտեմբերի 2021
Աշխատանք կամ պատվաստում. փորձագետները տարակարծիք են հոկտեմբերի 1-ից ներդրվող պահանջի հարցում
Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները, մեկնաբանում են փորձագետները
22:31
16 Սեպտեմբերի 2021
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով (ՖՈՏՈ)
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով․ՖՈՏՈ
19:37
16 Սեպտեմբերի 2021
Փաշինյանի հերթական սկանդալային սայթաքումը, Ծառուկյանը զգուշացնում էր, Միրզոյանի օդանավն էլ փչացել է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի հերթական սկանդալային սայթաքումը, Ծառուկյանը զգուշացնում էր, Միրզոյանի օդանավն էլ փչացել է.ՇՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
16:20
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում մեծամասշտաբ զորավարժություն է անցկացվում` ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ
Մեածամասշտաբ զորավարժության ընթացքումանձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել
15:52
16 Սեպտեմբերի 2021
Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհո, չշնչենք-չարտաշնչենք. Քերոբյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին (ՎԻԴԵՈ)
Ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, ուրիշ ոչ մի բան չանենք, զբաղվենք միայն այդ ճանապարհո, չշնչենք-չարտաշնչենք. Քերոբյանը` Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին.ՎԻԴԵՈ
15:16
16 Սեպտեմբերի 2021
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն է ստանձնել
Սասուն Խաչատրյանը նոր պաշտոն է ստանձնել
13:42
16 Սեպտեմբերի 2021
«Նովոստի–Արմենիա»–ի YouTube-յան ալիքում հրապարակվել է Travel show–ի հերթական մասը (ՎԻԴԵՈ)
Ճամփորդիր դեպի Հայաստանի չքնաղ վայրերից մեկը.ՎԻԴԵՈ
12:35
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանում ծավալված 2044 մահճակալային ֆոնդից 1860–ն արդեն զբաղված է.նախարարն ահազանգում է
Հայաստանում ծավալված 2044 մահճակալային ֆոնդից 1860–ն արդեն զբաղված է.նախարարն ահազանգում է
12:18
16 Սեպտեմբերի 2021
Մի սխրագործության պատմություն. Շավարշ Կարապետյան՝ մենամարտ մահվան հետ
Նա արեց անհնարինը. Շավարշը միայնակ 10 մետր խորությունից դուրս բերեց 46 մարդու, ովքեր արգելափակվել էին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսում.ՖՈՏՈ
12:09
16 Սեպտեմբերի 2021
Հայաստանցիներն Ամանորին կհանգստանան ընդամենը 3 օր
Հայաստանցիներն Ամանորին կհանգստանան ընդամենը 3 օր
11:56
16 Սեպտեմբերի 2021
Ավանեսյան. թեստավորումը կարող էինք դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ (ՎԻԴԵՈ)
Ավանեսյանը նշում է, որ թեստավորումը կարող էին դնել 3 կամ 4 օրը մեկ, բայց սարքել ենք ամիսը 2 անգամ.ՎԻԴԵՈ