440.42
4.4
402.65
+6
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է շահավետ պայմաններ` «Դավթաշեն Սիթի» բնակելի թաղամասում բնակարաններ ձեռք բերելու նպատակով

17:32
14 Օգոստոսի 2020

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է հիփոթեքային վարկավորման նոր հատուկ պայմանների մասին` «ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում։ Այս մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Այժմ Դուք կարող եք ձեռք բերել Ձեր երազանքի բնակարանը «Դավթաշեն Սիթի»-ում` վարկավորման շահավետ պայմաններով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Դավթաշեն Սիթի»-ն նոր, ամբողջությամբ կանաչապատված և բարեկարգված, բազմաֆունկցիոնալ բնակելի թաղամաս է, որը գտնվում է Դավթաշեն վարչական շրջանում, Եղվարդի խճուղի, Անաստաս Միկոյան 64 հասցեում` Հրազդանի կիրճի հարևանությամբ։ Համալիրը ներառում է 6 բնակելի 18-հարկանի շենքեր` 960 բնակարաններով, ստորգետնյա կայանատեղի` նախատեսված 700 մեքենաների համար, գրասենյակների համար նախատեսված տարածքներ։ Բնակելի համալիրի բակում նախատեսվում է կառուցել մանկապարտեզ, շատրվաններ, ֆուտբոլի և վոլեյբոլի մարզադաշտեր, սուպերմարկետ և կանաչ գոտի։ Բնակարանների արժեքն այս համալիրում 1 քմ համար կազմում է 850 ԱՄՆ դոլարից 900 ԱՄՆ դոլար`առանց վերանորոգման:

   ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձեռք բերելով բնակարան «Դավթաշեն Սիթի»-ում, կարող են օգտվել հիփոթեքային վարկավորման հատուկ պայմաններից. կանխավճար՝ սկսած ընդամենը 5%-ից, 1 մլն.-ից մինչև 80 մլն․ ՀՀ դրամի չափով, տարեկան 11,35% տոկոսադրույքով՝ ամսական 0,05% հաշվի սպասարկման միջնորդավճարի դեպքում կամ 12,3% տոկոսադրույքով՝ առանց սպասարկման միջնորդավճարի, մինչև 30 տարի մարման ժամկետով (փաստացի տոկոսադրույք` 12.65%-15%): Վարկավորման նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: Այս ծրագրի շրջանակներում Բանկը իրականացնում է նաև գույքի և վարկառուի անձնական ապահովագրություն` վարկի գործողության ողջ ընթացքում։

Загружается новость ... "Лево"

«Հաճախորդները կարող են ձևակերպել հիփոթեքային վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի Հիփոթեքային կենտրոնում, որն իր ձևաչափով առաջինն է Հայաստանի բանկային շուկայում։ Այն ծառայությունների բոլորովին նոր միտում է հիփոթեքային շուկայում. անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին, հաճելի մթնոլորտ, հյուրասիրություն, հանդիպումների հարմարավետ սենյակներ, որտեղ կարելի է ստանալ ոչ միայն պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից, այլ նաև համալիր լուծումներ Բանկի գործընկեր կառուցապատող ընկերությունների կողմից, ապահովագրական ընկերություններից, դիզայներներից, շինանյութի, կահույքի և տեխնիկայի խանութներից և այլն։ Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները»,- նշվում է բանկի հայտարարության մեջ:

«ՆՍ Քընսթրաքշն» կառուցապատողի հետ համագործակցության շրջանակներում հիփոթեքային վարկավորման մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#hip-ot-ek# կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային Կենտրոն` 87-87 հեռախոսահամարով:

Բնակելի թաղամասի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի ստանալ https://davtashencity.am/ կայքում կամ զանգահարելով 010226111, 010223311, 041727222, 055 228282 հեռախոսահամարներով։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը