423.22
5.08
386.4
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկ. ՀՀ կենսաթոշակառուների ավելի քան 20%-ը ստանում է կենսաթոշակ բանկի քարտերով

15:14
10 Փետրվարի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը նախորդ տարվա արդյունքներով ավելացրել է բանկի քարտերով կենսաթոշակ ստացող հաճախորդների թիվը մինչև 110 հազ․մարդ։ Հաճախորդների այս խմբի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը նախորդ տարվա երկրորդ կիսամյակում հասել է 3,2 մլրդ դրամի՝ ավելի քան 8 անգամ գերազանցելով առաջին կիսամյակի արդյունքը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով կենսաթոշակ ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է ներկայացնել դիմում Միասնական սոցիալական ծառայության ամենամոտ տարածքային ստորաբաժանում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ: Այնուհետև Բանկը բացում է հաճախորդի անունով քարտային հաշիվ, և արդեն հաջորդ ամսվանից կենսաթոշակը փոխանցվում է հաճախորդի քարտին:

Քարտի տարեկան սպասարկումն անվճար է, ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից միջոցների կանխիկացման համար միջնորդավճար չի գանձվում:

Բացի այդ, Կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի պետական ծրագրի շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են ամսական ստանալ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով կատարված վճարումների գումարի 10%-ը (բայց ոչ ավելի քան 5000 ՀՀ դրամ): 2022թ․ երկրորդ կիսամյակում նման վճարումների ծավալը գերազանցել է 250 մլն ՀՀ դրամը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը հայաստանյան շուկայի առաջատարներից է կենսաթոշակային վճարումներով։ Այսօր հաճախորդների գրեթե մեկ չորրորդն ընտրում է մեր բանկը կենսաթոշակ ստանալու համար: Միևնույն ժամանակ, անցյալ տարի նկատվել է կենսաթոշակային քարտերով գործարքների բարձր ակտիվություն. երկրորդ կիսամյակում բնակիչները կատարել են 3,2 մլրդ ՀՀ դրամի ավելի քան 800 հազար անկանխիկ վճարումներ, ինչն 8 անգամ գերազանցել է առաջին կիսամյակի արդյունքները։ Աճի խթան հանդիսացավ Կենսաթոշակի և նպաստի հետվճարային պետական ծրագիրը, որի շրջանակներում մենք որոշեցինք երկարաձգել բանկի մասնակցությունը մինչև հուլիս ամիս: Ծրագրի շրջանակում կենսաթոշակառուները կարող են ստանալ ամսական 10% հետվճար՝ ապրանքների և ծառայությունների դիմաց անկանխիկ եղանակով վճարված գումարից» ,- նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալի ժ/պ Տարաս Կլադչենկոն:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է կենսաթոշակային տարիքի հաճախորդներին ձևակերպել «Սոցիալական» ավանդատեսակը: Նվազագույն գումարը կազմում է 10 հազ․ՀՀ դրամ, ժամկետը՝ 61-ից 365 օր։ Ավանդի տոկոսադրույքը կազմում է տարեկան 5.25% - 8.1%, տարեկան եկամտաբերությունը՝ 5.28% - 8.08%։ Ավանդը նախատեսում է միջոցների համալրման և ելքագրման հնարավորություն՝ մինչև նվազագույն մնացորդը։ Ավանդի տոկոսները վճարվում են ամսական կամ ժամկետի վերջում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կենսաթոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ պաշտոնական կայքում, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:25
10 Մայիսի 2023
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Զուգարանների դռները չեն փակվում, երեխաները նույն ներքնաշորն են հագնում, եղել են բռնության դեպքեր. «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում հայտնաբերվելեն բազմաթիվ խախտումներ. ՖՈՏՈ
11:28
10 Մայիսի 2023
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլը
Հայտնի է առաջին դասարանցիների հայտագրման առաջին փուլի մեկնարկի ժամկետը
11:14
10 Մայիսի 2023
Դատարանն արդարացրեց Յուրի Խաչատուրովի որդուն` Իգոր Խաչատուրովին
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի կրտսեր որդու՝ Իգոր Խաչատուրովի գործով արդարացման որոշում է կայացվել
10:08
10 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև երեկոյան 6-ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
21:32
08 Մայիսի 2023
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը
19:37
08 Մայիսի 2023
Հայտնի են 2023 թվականի էքստեռն ավարտական քննությունների օրերը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
15:55
08 Մայիսի 2023
Այսօրվա դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի, որից 100–ը երեխաներ են. ԱՆ
Հոսպիտալացված հիվանդների առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության
14:22
08 Մայիսի 2023
Այսօր մինչև երեկոյան 9–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 21։00–ն ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:40
08 Մայիսի 2023
Փաշինյանը Պուտինի հրավերով կմեկնի Ռուսաստան
Փաշինյանը Պուտինի հրավերով այսօր մեկնում է Ռուսաստան
13:37
08 Մայիսի 2023
Հայ դպրոցականները 1 արծաթե և 1 բրոնզե մեդալներ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 57-րդ միջազգային օլիմպիադայում
Մենդելեևյան միջազգային օլիմպիադաներում Հայաստանի թիմերն ընդհանուր առմամբ արժանացել են 41 մեդալների
11:37
08 Մայիսի 2023
Երևան–Դուբայ օդանավը վայրէջք է կատարել Իրանում
Երևան–Դուբայ ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում
15:05
05 Մայիսի 2023
Որո՞նք են 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունները
Հրապարակվել է 2022թ.–ին նորածինների ամենատարածված անունների ցանկը