423.54
7.75
407.21
+32
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի ձևակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ

19:02
17 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի./Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձևաչափով: Տեխնոլոգիան կարագացնի վարկերի ձևակերպումը միջինը 30%-ով, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ստանալիս՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կկարողանան ընտրել, թե ինչպես ստորագրել վարկային պայմանագիրը՝ ավանդական թղթային, թե՝ թվային: Digital ձևաչափն ընտրելիս` վարկառուն ծանոթանում է պայմանագրին և այն հաստատում պլանշետի վրա ստորագրությամբ, իսկ գործարքի ավարտից հետո էլեկտրոնային փոստով ստանում է վարկային բոլոր փաստաթղթերը:

Թվային ստորագրությունը հիմնված է E-sign ոչ թղթային տեխնոլոգիայի վրա, որը ներդրվել է բանկի հայաստանյան գործընկերոջ կողմից: Գործարքի անվտանգությունն ապահոված է նրանով, որ ամեն անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ ավտոմատ կերպով ձևավորվում է հատուկ ծածկագիր:

«ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ESG-նախաձեռնություններին և ակտիվորեն զարգացնում է «բանկ՝ առանց թղթի» գաղափարը: Մեր փորձագետների կանխատեսումների համաձայն՝ վաճառակետերում ապառիկ վարկեր ձևակերպելիս՝ փաստաթղթերի թվային ստորագրության կիրառումը կխնայի տարեկան ավելի քան 600 հազ․թերթ թուղթ»,- նշում է ՎՏԲ-Հայաստան Բանկի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:27
01 Հուլիսի 2022
Անձը մտնում է 18+ կայք ու տուգանվում. ՀՀ–ում խաբեությամբ գումար հափշտակելու նոր դեպքեր են գրանցվում (ՎԻԴԵՈ)
Անձը մտնում է 18+ կայք ու տուգանվում. ՀՀ–ում խաբեությամբ գումար հափշտակելու նոր դեպքեր են գրանցվում. ՎԻԴԵՈ
13:26
01 Հուլիսի 2022
Իշխան Սաղաթելյանն ազատվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից
Իշխան Սաղաթելյանն ազատվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնից
12:08
01 Հուլիսի 2022
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը` «Ալրաղացի Լյովիկը», դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
22:28
30 Հունիսի 2022
Նախատեսվում է վերականգնել Արաքս գետի նախկին հունը
Անհրաժեշտ է վերականգնել Արաքս գետի նախկին հունը սահմանային համապատասխան հատվածում՝ մոտ 6.5 կմ երկարության վրա և վերացնել վտակը
22:09
30 Հունիսի 2022
Ուշադրություն. վաղը 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն. վաղը 9 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:04
30 Հունիսի 2022
Սաթի Սպիվակովա․ «Իրական դասական» գրքի շնորհանդեսը՝ ARARAT թանգարանում (ՖՈՏՈ)
Հունիսի 29-ին ARARAT թանգարանում տեղի ունեցավ ճանաչված դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի «Իրական դասական. անձանձրույթ զրույցներ արվեստի մարդկանց հետ‎» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը. ՖՈՏՈ
13:55
30 Հունիսի 2022
Հայաստանում կբարձրացվեն կենսաթոշակն ու նպաստները
Հայաստանում կբարձրացվեն կենսաթոշակն ու նպաստները
11:49
30 Հունիսի 2022
Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է Հայաստանի ազգային վարորդական իրավունքի վկայականները ճանաչող օրինագիծը
ՌԴ Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է ճանաչել Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական իրավունքի վկայականները
15:05
29 Հունիսի 2022
Այսօրվանից 24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
24 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
13:45
29 Հունիսի 2022
Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
Գեներալ Խաչատուրովի որդուն մեղադրանք է առաջադրվել, նրան սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում
11:30
29 Հունիսի 2022
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
ԱԻՆ–ից հայտնում են Լարսում ստեղծված իրավիճակը
10:57
29 Հունիսի 2022
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը` ներկայացնելով իրադրությունը սահմանին