ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր հեռահար ծառայություն՝ արագ դրամական փոխանցումների ստացում Բանկի քարտերին` Telcell վճարային տերմինալների միջոցով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, հաճախորդները կկարողանան առանց հերթում սպասելու ստանալ իրենց դրամական փոխանցումները:
Փոխանցումը ստանալու համար հաճախորդին անհրաժեշտ է լրացնել կարճ դիմում Telcell վճարային տերմինալի միջոցով: Telcell վճարային տերմինալները տեղադրված են Երևանի և Հայաստանի ամբողջ տարածքում, 102 տերմինալ` ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերի ներսում, 2500 տերմինալ` մասնաճյուղերից դուրս:
Telcell վճարային տերմինալների միջոցով դրամական փոխանցում ստանալն արագ է և պարզ:
Հաճախորդին անհրաժեշտ է՝
- Մուտքագրել ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa/Mastercard քարտի համարը,
- Telcell վճարային տերմինալի ՎՏԲ-Հայաստան Բանկ բաժնից ընտրել «Դրամական փոխանցման ստացում»,
- Լրացնել հետևյալ տվյալները՝
o Քարտի համարը, որին կփոխանցվի դրամական փոխանցումը,
o Դրամական փոխանցման կոդը,
o Փոխանցման արժույթն ու գումարը
o Փոխանցման ստացման նախընտրելի արժույթը,
o Բջջային հեռախոսահամարը:
Տվյալները լրացնելուց հետո հաճախորդը կստանա իր փոխանցումը` 20 րոպեների ընթացքում:
Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին լրացված հայտերը մշակվում են հաջորդ աշխատանքային օրը՝ ժամը 09:00-ից:
Հաճախորդն իր քարտին դրամական փոխանցման գումարի մուտքագրման վերաբերյալ կտեղեկացվի անվճար SMS հաղորդագրության միջոցով: Փոխանցումը քարտին ստանալուց հետո, գումարը կարելի է կանխիկացնել ՀՀ դրամով` առանց միջնորդավճարի, ՎՏԲ-Հայաստան Բանկի շուրջ 190 բանկոմատներով, կամ արտարժույթով՝ Բանկի 70 մասնաճյուղերում:
Տվյալ եղանակով փոխանցումներ կարելի է ստանալ` Unistream, MoneyGram, Converstransfers, Intelexpress, TelCell և Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգերով:
Telcell տերմինալների միջոցով փոխանցումը քարտին կատարելու միջնորդավճարը կազմում է՝
· 100 ՀՀ դրամ՝ Բանկի մասնաճյուղերում տեղադրված Telcell տերմինալներով,
· 300 ՀՀ դրամ՝ Բանկից դուրս գործող Telcell տերմինալներով:
Բանկի հեռահար ծառայությունների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–