438.46
4.38
402.63
+7
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը կրկնապատկել է հիփոթեքային պորտֆելի ծավալը

14:06
03 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Վերջին մի քանի տարիների ընթացքում Բանկը կրկնապատկել է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միևնույն ժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները: 

Հիփոթեքային պրոդուկտների շարքում հաճախորդներին են առաջարկվում վարկեր գոյություն ունեցող և կառուցվող բնակելի անշարժ գույքի ձեռքբերման, ինչպես նաև անշարժ գույքի կառուցապատման, վերանորոգման կամ վերակառուցման նպատակով: Երիտասարդ ընտանիքներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս ձեռք բերել անշարժ գույք հատուկ արտոնյալ պայմաններով՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում:

2020թ․ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնեց համագործակցությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ մինչև 2023թ. մասնակից դառնալով երեխաներ ունեցող ընտանիքներին բնակարանով ապահովման պետական ծրագրին:

Բանկն առաջարկում է հաճախորդներին նաև այլ բանկերից և վարկային կազմակերպություններից հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորման/գնման հնարավորություն՝ այդպիսով նվազեցնելով հետագա ամսական ֆինանսական բեռը:

Հաճախորդներին հարմարավետ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է իր ձևաչափով առաջինը Հայաստանում Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, տ․ 40 հասցեում: Սա միասնական հարմարավետ և տեխնոլոգիական հարթակ է, որը միավորում է ամբողջությամբ պատրաստ բնակարան ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ բոլոր ծառայությունները, որտեղ հաճախորդները կարող են ստանալ պրոֆեսիոնալ խորհրդատվություն անհատական մենեջերից հիփոթեքային վարկերի ձևակերպման վերաբերյալ, օգտվել դիզայների, ապահովագրական գործակալի ծառայություններից, ինչպես նաև ձևակերպել սպառողական և ապառիկ վարկեր Բանկի գործընկերների կողմից տրամադրվող հատուկ զեղչերով՝ բնակարանի համալիր կահավորման համար անհրաժեշտ ապրանքների ձեռք բերման նպատակով:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջինը շուկայում մեկնարկել է ավտոկայանատեղերի ձեռք բերման նպատակով տրամադրվող հիփոթեքային պրոդուկտ: Բանկը շարունակաբար ընդլայնում է նաև իր գործընկերային հարաբերությունները կառուցապատող ընկերությունների հետ, ինչը նպաստում է արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորման զարգացմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր՝ սկսած ընդամենը 3% կանխավճարով, 3-30 տարի մարման ժամկետով, վարկի գումարը՝ 1 մլն ՀՀ դրամից մինչև 200 մլն ՀՀ դրամ, տարեկան տոկոսադրույքը` 3.5% -13.7% (փաստացի տոկոսադրույք` 6% -15%):

Հիփոթեքային վարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Հիփոթեքային կենտրոնում՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, տուն 40 հասցեով (հեռ.՝ +374-10-513749), Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
15 Մարտի 2024
Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով․ ԿԳՄՍՆ
9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ
14:58
15 Մարտի 2024
ՊԵԿ-ը հորդորում է հայտարարագիր ներկայացնող քաղաքացիներին նախօրոք իրականացնել անձի նույնականացման գործընթաց (ՎԻԴԵՈ)
2024 թվականին եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները հայտարարագիր ներկայացնելու համար նախևառաջ պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՎԻԴԵՈ
13:41
15 Մարտի 2024
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզից գյուղեր հանձնելու վերաբերյալ չեն բանակցում Ադրբեջանի հետ․ ՀՀ ԱԳ նախարար
Միրզոյանը հայտարարել է, որ որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել որևէ այլ երկրի
11:59
15 Մարտի 2024
Այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ․ Սուրենյան
Սուրենյանը հայտնել է, որ այսօր երեկոյան ժամերից մտնում ենք տեղումնառատ փուլ
11:30
15 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանում խուզարկություններ էին․ պաշտոնատար անձ է ձերբակալվել
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձ է ձերբակալվել
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ