632.79
7.15
519.83
+25
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է ավտովարկավորման կենտրոն Հայաստանի կենտրոնական ավտոշուկայի տարածքում

19:11
18 Դեկտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը սպասարկման որակի և հաճախորդների հարմարավետության բարելավման նպատակով մշակել է երկրորդային շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման համար ավտովարկավորման նոր ձևաչափ, որի հիմնական առավելությունն է հաճախորդների ժամանակի խնայողությունը, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Երևան քաղաքում ՝ Նուբարաշենի խճուղի 1 հասցեում գտնվող կենտրոնական ավտոշուկայի տարածքում, ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է մասնագիտացված Ավտովարկավորման կենտրոն, որը միավորում է օգտագործված մեքենաների՝ վարկով ձեռք բերման հետ կապված բոլոր ծառայություններն ու պրոդուկտները:

Ավտովարկավորման կենտրոնը նախատեսում է յուրաքանչյուր հաճախորդի խորհրդատվություն և անհատական ​​մոտեցում: Հաճախորդը ընտրում է իր հավանած ավտոմեքենան և, չհեռանալով ավտոշուկայից, ներկայացնում է վարկային հայտ Ավտովարկավորման կենտրոնում, որը դիտարկվում է տեղում: Վարկի տրամադրման վերաբերյալ նախնական որոշումը կայացվում է 1,5 աշխատանքային օրվա ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տեղում անվճար իրականացվում է դժբախտ պատահարներից վարկառուի ապահովագրություն և ձեռք բերված ավտոմեքենայի ապահովագրություն (ԿԱՍԿՈ):

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտագործված մեքենաների վարկավորում ընդամենը 20% կանխավճարով, 500 հազարից մինչև 16 մլն ՀՀ դրամի չափով՝ 1-5 տարի մարման ժամկետով։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կազմում է` 12,5% -ից մինչև 14,5% (տարեկան փաստացի տոկոսադրույքը`18.5% -24%):

Ավտովարկավորման կենտրոնի աշխատանքային օրերն ու ժամերը հարմարեցված են ավտոշուկա այցելող հաճախորդների հարմարավետությանը։ Հենց այդ պատճառով սահմանված են աշխատանքային ժամեր՝ աշխատանքային օրերին `ժամը 10: 00-ից 17:00 (բացի չորեքշաբթի օրվանից), շաբաթ և կիրակի օրերին`8: 30-ից մինչև 17:00-ն:

Երկրորդական շուկայից օգտագործված ավտոմեքենաների ձեռք բերման վարկերը տրամադրվում են այն անձանց, ովքեր հանդիսանում են ՀՀ ռեզիդենտ, ունեն մշտական ​​գրանցում կամ փաստացի բնակության վայր:

Երկրորդական շուկայից ավտոմեքենաների ձեռք բերման ավտովարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարին:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:17
08 Հունիսի 2021
Փաշինյան. մենք դրախտում ենք ապրում, ժողովուրդ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակիչները դրախտում են ապրում
14:53
08 Հունիսի 2021
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
Պայմանագրային զինծառայողը մառախուղի պատճառով հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում.ՊՆ–ն հայտարարություն է տարածել
14:29
08 Հունիսի 2021
ԱրարատԲանկը 14.5 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել «Սիմբիոտիքս» ներդրումային ընկերության նախաձեռնությամբ
«Սիմբիոտիքս» ներդրումային ընկերությունը կայունության պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված 14.5 մլն ԱՄՆ դոլարի միջոցներն ուղղել է  ԱրարատԲանկին
14:01
08 Հունիսի 2021
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
ՄԻՊ–ը նշել է ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառը
13:55
08 Հունիսի 2021
Համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին.Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը նախօրեին «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ համաներում կհայտարարվի բոլոր նրանց, ովքեր «պետականակործան տականքի» դեմ պայքարի խրամատում կկանգնեն իրենց կողքին
12:37
08 Հունիսի 2021
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մեզ կներեն 1–2 ամիս ավել գերության մեջ մնալու համար.Փաշինյան.ՎԻԴԵՈ
11:08
08 Հունիսի 2021
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
ՀՀ-ում կորոնավիրուսի գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել
22:45
07 Հունիսի 2021
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները (ՎԻԴԵՈ)
ՕՐՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ. Փաշինյանն իր դիրքը լքու՞մ է և ի՞նչ հանդիպումների են նախկին ԱԱԾ-ականները.ՎԻԴԵՈ
22:31
07 Հունիսի 2021
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
19:01
07 Հունիսի 2021
ARARAT Նաիրի կոնյակը նվաճել է ոսկե մեդալ Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթում
Հունիսին Ճապոնիայի մայրաքաղաքում աշխատանքները ամփոփեց Տոկիոյի վիսկիի և ալկոհոլային խմիչքների մրցույթն, որի արդյունքներով ARARAT Նաիրի 20 տարվա հնացման կոնյակը արժանացել է ոսկե մեդալի և «Կատեգորիայի հաղթող» կոչմանը
18:51
07 Հունիսի 2021
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
Փաշինյանն արձակուրդ է գնացել, նրան կփոխարինի Ավինյանը
14:40
07 Հունիսի 2021
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը (ՎԻԴԵՈ)
Այսօր առավոտյան Վերին Շորժա գյուղի մոտ ադրբեջանցիները փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել. ՊՆ–ի հայտարարությունը .ՎԻԴԵՈ