631.65
7.19
519.28
+28
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է վճարային քարտեր ուսանողներին

18:39
06 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, միջազգային Visa վճարահաշվարկային համակարգի հետ համատեղ, մեկնարկել է iStudent քարտը, որը նախատեսված է միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների համար, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

iStudent քարտն առանձնահատուկ երիտասարդական դիզայնով բազմարժութային և միջազգային քարտ է, որը սպասարկվում է հատուկ սակագներով և ինչն առավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով: 

Հաշվի առնելով երիտասարդ սերնդի զբաղվածությունը և խիտ գրաֆիկը` ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ոչ միայն դառնալ բանկային ոլորտի հաճախորդ, այլ նաև օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և աշխարհի ցանկացած կետից կատարել բանկային գործարքներ Մոբայլ/ Ինտերնետ Բանկի հավելվածով, ինչպես նաև Վիդեո Բանկ/Հեռախոս Բանկ ծառայությունների միջոցով:

Ունենալով բանկոմատների ամենամեծ ցանցը Հայաստանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը թույլ է տալիս օրվա ցանկացած պահին ինչպես կանխիկացնել դրամական միջոցներ, այնպես էլ համալրել քարտային հաշիվները cash-in գործառույթով օժտված բանկոմատների միջոցով: Տարատեսակ բանկային գործարքները հնարավոր է իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն Բանկում գործող սակագների:

iStudent քարտը կարող է կատարել նաև ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: Հայաստանի ավելի քան 20 ուսումնական հաստատությունների հետ համագործակցության շրջանակներում` iStudent քարտն ուսանողների առջև դռներ է բացում՝ Բանկի տարբեր ստորաբաժանումներում և մասնաճյուղերում դասընթացների և ուսումնական պրակտիկայի մասնակցելու, ինչը հնարավորություն է ընձեռում նրանց ստանալ գիտելիքներ բանկային և ֆինանսական աշխարհի վերաբերյալ, որոնք հանդիսանում են ֆինանսական գրագիտության հիմքը:

iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաև Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների և միջոցառումների: 

Քարտը թողարկվում և սպասարկվում է անվճար: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից կանխիկացումն, առևտրի կետերում անկանխիկ վճարումները, ՀՀ դրամով ներբանկային և միջբանկային բոլոր փոխանցումներն իրականացվում են անվճար:

Visa iStudent քարտը կարելի է պատվիրել առանց մասնաճյուղ այցելելու՝ անցնելով հետևյալ հղմամբ:

iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:25
10 Հունիսի 2021
Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
17:09
10 Հունիսի 2021
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
15:37
10 Հունիսի 2021
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ո՞վ է գաղտնի ձայնագրել Փաշինյանին և ինչու՞ է ձեռքերը լվացել Արարատ Միրզոյանը.ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
13:16
10 Հունիսի 2021
ՀՅԴ ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից, նրանք փորձում էին փողոց փակել
ՀՅԴ–ի ակցիայի մասնակիցները բերման ենթարկվեցին կառավարության շենքի մոտից
12:02
10 Հունիսի 2021
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
Կենսաթոշակները Երևանում, Գյումրիում և Վանաձորում հուլիսի 1-ից կվճարվեն անկանխիկ եղանակով
11:10
10 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 76 նոր դեպք, 167 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
10:55
10 Հունիսի 2021
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը (ՎԻԴԵՈ)
Ձեթ, տոմատի մածուկ, բրինձ. հրապարակվել են Գավառում սննդամթերքի տեսքով ընտրակաշառք բաժանելու կադրերը.ՎԻԴԵՈ
23:39
09 Հունիսի 2021
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ
Գավառում 8 ընտրողի որպես կաշառք տրվել են 7000 դրամի սննդամթերքի փաթեթներ

20:40
09 Հունիսի 2021
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
Արդյոք ՀՀ քաղաքացիները կարո՞ղ են քվեարկել` գտնվելով երկրից դուրս. պարզաբանում է ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը
20:20
09 Հունիսի 2021
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Սերժ Սարգսյանը հրապարակեց Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ խոստացված ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
19:37
09 Հունիսի 2021
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը վենդետա է սկսել, պետական աշխատողներին սպառնում են, Ալեքսանյանն էլ չի կողմնորոշվում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:48
09 Հունիսի 2021
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին.ԱՆ
Այս պահին կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 39 մարդ, ծանր վիճակում`225–ը, 19 մարդ միացված է օդափոխման սարքերին