552.17
6.74
477.45
+14
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

17:32
25 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր՝ առավել շահավետ պայմաններով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Բանկում ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ կարելի է ձևակերպել հետևյալ պայմաններով.

· վարկի տարեկան անվանական տոկոսադրույք` 1%-13,5%՝ ՀՀ դրամով վարկերի դեպքում, 1%-9%՝ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում (տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 10.6%-24%): Ոսկյա իրերի գրավադրմամբ սպառողական վարկը ԱՄՆ դոլարով տրամադրվում է անկանխիկ եղանակով:

· վարկի գումարը՝ 30 հազ. ՀՀ դրամից/100 ԱՄՆ դոլարից մինչև - 3 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ,

· վարկը տրամադրվում է գնահատված ոսկու արժեքի մինչև 150%-ի չափով,

· վարկի մարման ժամկետը 80 օրից մինչև 5 տարի է, վարկի մարման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից:

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի շրջանակներում Բանկն իր հաճախորդներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ձեռք բերել ստանդարտացված ոսկու ձուլակտորներ վարկով՝ ձևակերպելով այն որպես գրավ անմիջապես գնման պահին:

Ոսկու գրավադրմամբ վարկ ձևակերպելիս հաճախորդներին ընձեռվում են հետևյալ առավելությունները.

-  վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում,

- վարկի ձևակերպումը իրականացվում է տեղում` մի քանի րոպեների ընթացքում,

-  վարկը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթերի նվազագույն փաթեթ` անձը հաստատող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտ),

- անհրաժեշտության դեպքում Բանկը կարող է միջոցներ տրամադրել հաճախորդի` այլ բանկերում վարկերի վերաֆինանսավորման և ՎՏԲ-Հայաստան Բանկում նոր` ավելի շահավետ պայմաններով վարկ ձևակերպելու համար:

Ինչպես նաև, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել այլ բանկերից և վարկային կազմակերպություններից լոմբարդային վարկերի գնման ծառայությունից՝ գրավի գնահատված արժեքից 30%-ով ավել գումար ստանալու հնարավորությամբ:

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%:

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկավորման պայմանների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի կայքում՝ հետևյալ հղումով կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: Այս պահին ՌԴ–ում մեծությամբ երկրորդ «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների ցանկում:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:49
01 Նոյեմբերի 2021
Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
Ձերբակալվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալը
15:34
01 Նոյեմբերի 2021
ԱԱԾ տնօրենի տեղակալը մանրամասնել է՝ երբ կավարտվի սահմանապահների համար տնակների տեղադրումը
ԱԱԾ տնօրենի տեղակալը նշել է, որ պայմաններ դեռ չունենք, կառուցվում են նոր ուղեկալներ: Մոտ ապագայում դրանք պատրաստ կլինեն, որից հետո կունենանք լավ պայմաններ: Այս պահին զինծառայողներն ապրում են տնակներում, ծառայությունն իրականացնում են բաց տարածքներում
14:47
01 Նոյեմբերի 2021
Նոյեմբերի 8–ից օտարերկրացիները կարող են ԱՄՆ մեկնել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում
Նոյեմբերի 8–ից օտարերկրացիները կարող են ԱՄՆ մեկնել միայն լիարժեք պատվաստված լինելու դեպքում, հայտնի են ԱՄՆ–ի կողմից ընդունված պատվաստանյութերը
14:23
01 Նոյեմբերի 2021
Գյումրին նոր քաղաքապետ ունի
Քիչ առաջ Գյումրու ավագանին նոր քաղաքապետ ընտրեց
13:57
01 Նոյեմբերի 2021
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև, բայց ջերմաստիճանը կբարձրանա (ՖՈՏՈ)
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև, բայց ջերմաստիճանը կբարձրանա.ՖՈՏՈ
13:10
01 Նոյեմբերի 2021
Հայտնի է, թե երբ կսկսվի նոյեմբեր ամսվա կենսաթոշակի վճարումը
Հայտնի է, թե երբ կսկսեն վճարել նոյեմբեր ամսվա կենսաթոշակը
11:09
01 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 1071 նոր դեպք, 1641 մարդ առողջացել է, 51 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 1071 նոր դեպք, 1641 մարդ առողջացել է, 51 մարդ մահացել է
23:57
30 Հոկտեմբերի 2021
Քննարկվում է ժամանցի վայրեր QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով մուտք գործելը.ԱՆ
Քննարկվում է Հայաստանում  ժամանցի վայրեր QR կոդով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով մուտք գործելը
23:48
30 Հոկտեմբերի 2021
Չի բացառվում, որ դեկտեմբերի 1–ից այն քաղաքացիները, ովքեր ունեն կորոնավիրուսային վարակ, պետք է բուժվեն իրենց հաշվին.ԱՆ պաշտոնյա (ՎԻԴԵՈ)
ԱՆ–ից հայտնում են, որ չի բացառվում, որ դեկտեմբերի 1–ից այն քաղաքացիները, ովքեր ունեն կորոնավիրուսային վարակ, պետք է բուժվեն իրենց հաշվին.ՎԻԴԵՈ
19:12
30 Հոկտեմբերի 2021
«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. հայտնի է, թե ով կընտրվի Գյումրու քաղաքապետ
«Բալասանյան» դաշինքը և ՔՊ-ն հուշագիր ստորագրեցին. հայտնի է, թե ով կընտրվի Գյումրու քաղաքապետ
17:15
30 Հոկտեմբերի 2021
ԱՄՆ–ում թուրք հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել և այցելել է Հայաստան
ԱՄՆ–ում թուրք հյուպատոսին սպանած Համբիկ Սասունյանն ազատ է արձակվել և այցելել է Հայաստան
13:57
30 Հոկտեմբերի 2021
NASA–ն նոր մոլորակի նշաններ է հայտնաբերել.Սուրենյան (ՖՈՏՈ)
Սուրենյանը հայտնել է, որ NASA–ն նոր մոլորակի նշաններ է հայտնաբերել.ՖՈՏՈ