568.13
6.53
482.28
+32
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

21:04
17 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Համաձայն ՀՀ Կառավարության 05.05.2011թ. թիվ 670-Ն և 10.06.2021թ. թիվ 972-Ն որոշումների` Հայաստանն անցնում է կենսաթոշակների անկանխիկ վճարման,  հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը:

Առաջին փուլով 2021թ. hուլիսի 1-ից կենսաթոշակները վճարվելու են անկանխիկ եղանակով Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում (բացառությամբ՝ §Պետական կենսաթոշակների մասին¦ ՀՀ օրենքով նախատեսված դեպքերի` 1-ին կամ 2-րդ խմբերի հաշմանդամներ, 75 տարեկանից բարձր անձինք, եթե կենսաթոշակը վճարվում է  լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին): 

Ուստի, մինչև սույն թվականի հունիսի 21-ը վերոնշյալ երեք քաղաքների թոշակառուներին, որոնք կենսաթոշակ են ստանում կանխիկ եղանակով, անհրաժեշտ է ներկայանալ բանկ կամ դիմել Փոստային կապի ազգային օպերատորին ՝ անկանխիկ վճարումների անցնելու համար: 

Այսօր ՀՀ ավելի քան 114 հազար թոշակառուներ կամ բոլոր կենսաթոշակառուների 36%-ն արդեն նախընտրել են ստանալ կենսաթոշակը ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով: 

Լինելով կենսաթոշակառուների սպասարկման ոլորտի առաջատար՝ Բանկն առաջարկում է կենսաթոշակ ստանալ Visa Classic կամ Mastercard Standard քարտերով` տարեկան անվճար սպասարկման և կանխիկացման հնարավորությամբ՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի՝ 24/7 ռեժիմով հասանելի 199 բանկոմատներից: 

Որոշ տեսակի կենսաթոշակային քարտերով հնարավոր է կատարել առցանց գնումներ, ինչպես նաև կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում: 

Հաշվի առնելով թոշակառու հաճախորդների սպասարկման կարևորությունը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը, որպես սոցիալական պատասխանատվության դրսևորում, կենսաթոշակները վճարում է յուրաքանչյուր ամսվա 1-ին կամ 2-րդ աշխատանքային օրերին: Իսկ Ամանորյա տոների նախօրեին Բանկը՝ սեփական միջոցների հաշվին, կենսաթոշակները փոխանցում է կենսաթոշակառուների հաշիվներին ոչ թե տարեսկզբին, այլ դեկտեմբերի 31-ին: 

Քանի որ համաձայն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝  կենսաթոշակը շարունակաբար ստանալու համար կենսթոշակառուն պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ ներկայանալ բանկ, ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում  է  հաճախորդների հեռահար նույնականացում Վիդեո բանկ ծառայության միջոցով: Իսկ եթե կենսաթոշակառուն չունի Բանկի հետ հեռահար կապ հաստատելու հնարավորություն, մասնաճյուղի աշխատակիցն անձամբ այցելում է նրան` նույնականացում իրականացնելու  համար: 

ՎՏԲ-Հայաստան Բանկը կենսաթոշակառուներին առաջարկում է օգտվել մինչև կենսաթոշակի եռապատիկի չափով վարկային գիծ ստանալու հնարավորությունից՝ տարեկան 0% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 19.5%) (մանրամասները հետևյալ հղումով), ինչպես նաև ներդնել «Սոցիալական» ավանդ` սկսած 10 հազ ՀՀ դրամից, 61-365 օր ժամկետով, տարեկան 5%-8.5% տոկոսադրույքով (տարեկան եկամտաբերություն՝ 5.03%-8.25%) ամսական կտրվածքով կամ ժամկետի ավարտին տոկոսների ստացման հնարավորությամբ` ավանդի համալրման և մինչև ավանդի նվազագույն շեմը նվազեցման իրավունքով (ավանդի մանրամասն պայմանները ներկայացված են հետևյալ հղումով):

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Կենսաթոշակային քարտ կարելի է պատվիրել նաև առցանց տարբերակով՝ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով

ՎՏԲ-Հայաստան Բանկի թոշակային քարտերի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում`հետևյալ հղումով, այցելելով Բանկի մասնաճյուղեր կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:  

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:37
27 Հուլիսի 2021
Օնիկ Գասպարյանի կալանավորումը, զոհված զինվորը, Փարիզ մեկնող Աննան ու ոստիկանական ուժերով Փաշինյանը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Օնիկ Գասպարյանի կալանավորումը, զոհված զինվորը, Փարիզ մեկնող Աննան ու ոստիկանական ուժերով Փաշինյանը.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
15:44
27 Հուլիսի 2021
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
15:29
27 Հուլիսի 2021
Երևան–Սևան մայրուղում շտապօգնության հերթապահություն է սահմանվել
Երևան–Սևան մայրուղում շտապօգնության հերթապահություն է սահմանվել
11:09
27 Հուլիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 180 նոր դեպք, 112 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 180 նոր դեպք, 112 մարդ առողջացել է, 7 մարդ մահացել է
20:44
26 Հուլիսի 2021
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Թշնամին վերսկսել է կրակոցները, գերուն վերադարձնում են, Աննա Հակոբյանն էլ բարկացրել է օգտատերերին․ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
18:28
26 Հուլիսի 2021
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է
18:20
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
Ադրբեջանը վերսկսել է կրակոցները Երասխի հարևանությամբ․ ՄԻՊ-ն ահազանգում է
15:38
26 Հուլիսի 2021
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին (ՎԻԴԵՈ)
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին, հարցում Երևանի փողոցներում.ՎԻԴԵՈ
14:41
26 Հուլիսի 2021
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն (ՖՈՏՈ)
Էկոնոմիկայի նախարարի պ/կ–ն գտավ հովվի. ուրախ են և′ նա, և′ հովիվը, և′ գործատուն.ՖՈՏՈ
13:52
26 Հուլիսի 2021
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով (ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ)
Սոթքի հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հայ–ադրբեջանական սահմանին գրանցված կրակոցների պատճառով.ԷՔՍԿԼՅՈւԶԻՎ
13:04
26 Հուլիսի 2021
Երևանը` սրտումս. մեր մայրաքաղաքի անկրկնելի ճարտարապետությունը (ՖՈՏՈ)
Մեր Երևանը 29 տարով մեծ է Հռոմից։ Այն մարմնավորում է տարբեր դարաշրջանների վկայություններ։ Դա արտացոլվում է մայրաքաղաքի ճարտարապետական հուշարձաններում.ՖՈՏՈ
12:17
26 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում.ՊՆ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի և Երասխի հատվածներում