417.4
4.02
393.4
+24
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձը կիրականացնեն հեռահար

14:38
28 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համաձայն ՀՀ Կառավարության նոր որոշման՝ Հիփոթեքային վարկերի գծով վճարված տոկոսների վերադարձի գործընթացը 2022թ․ հունվարի 1-ից իրականացվելու է նոր թվայնացված ընթացակարգով, հաղորդում է ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը: 

Հաճախորդներն այլևս կարիք չեն ունենա յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո դիմելու Բանկ և ստանալու հիփոթեքի գծով վճարված տոկոսների մասին տեղեկանք/քաղվածք: Փոխարենը՝ Բանկի հաճախորդները պարզապես կարող են իրենց նախընտրած հեռահար տարբերակով Բանկին ուղարկել հարցում-համաձայնություն, որի հիման վրա Բանկը յուրաքանչյուր եռամսյակ անհրաժեշտ տեղեկատվությունը ավտոմատ կփոխանցի համապատասխան լիազոր մարմնին: 

Հաճախորդներն իրենց համաձայնությունը կարող են տրամադրել հետևյալ հեռահար եղանակներով՝ 

- Բանկի պաշտոնական կայքում` «Online հայտեր» բաժնում՝ «Տեղեկանքի պատվիրում» ենթաբաժնում լրացնելով կարճ դիմում՝ «Տեսակ» պատուհանից ընտրելով «Հիփոթեքի %-ների մասին ԱՔՌԱ տվյալների փոխանցման համաձայնություն» տարբերակը:

- Mobile/Internet Banking հավելվածի միջոցով՝ «Կապ» բաժնում  ընտրելով «Հետադարձ կապ Բանկի հետ» տարբերակը և նշելով հաղորդագրության տիպը՝ «Համաձայնություն հիփոթեքի % ԱՔՌԱ փոխանցում» և հաղորդագրության մեջ նշելով հիփոթեքի պայմանագրի համարը: 

Համաձայնության հայտի ուղարկումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաճախորդի էլեկտրոնային հասցեին Բանկի կողմից կուղարկվի պատասխան նամակ, որով կհաստատվի Բանկի կողմից հաճախորդի համաձայնության ստացման փաստը:            

Ուշադրություն: Վերը նշված գործընթացից բացի, հաճախորդը պետք է ներկայացնի էլեկտրոնային դիմում Պետական եկամուտների կոմիտե` համաձայն ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական հրապարակման: Բանկին համաձայնություն տալուն զուգահեռ՝ հաճախորդին անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգում և ՀՀ ՊԵԿ ուղարկել էլեկտրոնային եղանակով լրացված Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով հարկային մարմնի կողմից սահմանված ձևի տեղեկանք՝ հաշվետու եռամսյակում վարկառուի կողմից վճարման ենթակա վճարված գումարների մասին՝ ըստ վարկի մարման ժամանակացույցի:

Մանրամասն տեղեկատվություն նոր գործընթացի մասին հաճախորդները  կարող են ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: 

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:27
29 Սեպտեմբերի 2023
Քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը.ՔՊ-ական պատգամավոր
ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը
21:20
29 Սեպտեմբերի 2023
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)
Կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՖՈՏՈ
14:15
29 Սեպտեմբերի 2023
Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Սուրեն Պապիկյանը չի մասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
13:41
29 Սեպտեմբերի 2023
Բնակարաններ վարձով տալու պատրվակով 48-ամյա կինը 5 անձից գումար է հափշտակել
Քննչական կոմիտեն զգուշացնում է
13:01
29 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
«Մայր Հայաստան» խմբակացությունն ամբողջ կազմով չի ներկայանա Երևանի ավագանու առաջին նիստին
12:45
29 Սեպտեմբերի 2023
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է. պաշտպանության փոխնախարար
Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետևում է այդ իրավիճակի փոփոխությանը
11:10
29 Սեպտեմբերի 2023
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
Դիլիջանի թունելի և Պուշկինի թունելի երթևեկը ժամանակավորապես կդադարեցվի
23:37
28 Սեպտեմբերի 2023
Մեր խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների. Մարության
Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը գնում է Երևանի ավագանու նոր ընտրությունների
14:13
28 Սեպտեմբերի 2023
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան. պարզաբանում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը
Ի՞նչ է սպասվում, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահը մուտք գործի Հայաստան
13:39
28 Սեպտեմբերի 2023
Երևանում ավտոբուսների ժամանման միջակայքը կարող է ավելանալ, քաղաքապետարանից նշել են պատճառը
Երևանում ավտոբուսներն այս օրերին ուշացումով են ժամանում, քաղաքապետարանից նշել են պատճառը
00:11
28 Սեպտեմբերի 2023
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
Վարդան Ղուկասյանը Մարությանին ու Թևանյանին առաջարկ է արել
00:05
28 Սեպտեմբերի 2023
«Մայր Հայաստանը» պատրաստ է իր քվեն տալ Հայկ Մարությանին. հայտարարություն
«Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Երևանի քաղաքապետի նշանակման կապակցությամբ