412.18
4.03
387.5
+15
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկի Պրեմիում դասի հաճախորդները կսպասարկվեն նոր գրասենյակում

19:33
30 Դեկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը կշարունակի իր գործունեությունը նոր հարմարավետ գրասենյակում, որը գտնվում է Երևան քաղաքի կենտրոնում՝ Բուզանդ փող. 17,  շինություն թիվ 234, հաղորդում է ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունը։

Բանկի պրեմիում սեգմենտի հաճախորդները կսպասարկվեն ժամանակակից և ոճային դիզայնով նախագծված նոր ընդարձակ,  էլեգանտ և հարմարավետ գրասենյակում:

Գրասենյակը՝ դիզայներական օրիգինալ լուծումների  և ճիշտ պլանավորված սպասարկման գոտիների շնորհիվ նախագծված է այնպես, որպեսզի այցելուներին հարմարավետ լինի գտնվել Բանկում, իսկ ծառայություններից օգտվելը լինի արագ, պարզ և հարմար:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղը նախատեսված է այն հաճախորդների համար, ովքեր գնահատում են բանկային բարձրակարգ սպասարկումը և բացառիկ արտոնությունները, մասնավորապես՝ պրոֆեսիոնալ ​​անհատական ​​ծառայությունների մատուցումը:

«Փրայմ» ծառայությունների փաթեթը  հաճախորդներին հնարավորություն է տալիս շահավետ տեղաբաշխել իրենց խնայողությունները և օգտվել բարձրակարգ ծառայություններից՝ լիակատար գաղտնիության երաշխավորմամբ: Անհատական մենեջերը կտրամադրի ֆինանսական խորհրդատվություն, կներկայացնի հաճախորդի շահերը ինչպես բանկում, այնպես էլ տարբեր արտաքին գործարքներ իրականացնելիս, կկազմակերպի տեղաբաշխված միջոցների կառավարումը և բանկային գործառնությունների իրականացումը:

«Prime» փաթեթի շրջանակներում հաճախորդին տրամադրվում  է VISA Infinite պրեմիում քարտ՝ անհատական ​​վարկային սահմանաչափով՝ մինչև 55 օր վարկի մարման արտոնյալ ժամանակահատվածով, հատուկ զեղչերով, առևտրի և ծառայությունների ոլորտում հավատարմության լավագույն ծրագրերով, առանձնահատուկ պայմաններով ապահովագրական փաթեթով: Հաճախորդի ընտանիքի անդամներն ունեն կից անվճար քարտերի ձևակերպման հնարավորություն:

Պրեմիում փաթեթը ներառում է «Կոնսյերժ» ծառայություն 24/7՝ ճամփորդությունների պլանավորում, տոմսերի և ռեստորանում սեղանի ամրագրում, նվերների ընտրություն և առաքում ամենապահանջկոտ հաճախորդների համար` +995706070309 հեռախոսահամարով և [email protected]   էլ. հասցեով: 

ՎՏԲ-Հայաստան Բանկի VISA Infinite քարտապաններին հասանելի է «Մուտք Lounge Key գոտիներ» ծառայություն. 100-ից ավել երկրների 300-ից ավել քաղաքների՝ 600-ից ավել օդանավակայանների VIP գոտիներ տարվա ընթացքում 6 անվճար մուտքի հնարավորությամբ:

«Փրայմ» մասնաճյուղի հաճախորդները կարող են օգտվել «Visa Luxury Hotels Collection» ծառայությունից, որը տալիս է մի շարք առավելություններ բարձր դասի հյուրանոցներում կացության ժամանակ: Դրա համար հաճախորդին անհրաժեշտ է հյուրանոցն ամրագրել կայքում և վճարել կացության համար Visa Infinite քարտով:

Պրայմ մասնաճյուղն առաջարկում է նաև ներդրումային և բրոքերային ծառայություններ՝ ռուսական և արտասահմանյան արժեթղթերի շուկայում բրոքերային գործարքներ կնքելու համար՝ Quik առցանց առևտրային համակարգի և «ВТБ Мои инвестиции» բջջային հավելվածի միջոցով: Մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ հղումով:

Պրեմիում դասի հաճախորդների տրամադրության տակ են հարմարավետ սրահներ՝ նախատեսված ոչ պաշտոնական մթնոլորտում գործնական հանդիպումներ անցկացնելու կամ հանգստանալու համար, ինչպես նաև պահատուփեր՝ նախատեսված թանկարժեք իրերի պահատվության համար: 

«Փրայմ» մասնաճյուղն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ օրերը՝ ժամը 09:30-17:00, շաբաթ օրերին՝ 11:00-15:00:

ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղումով կամ այցելելով մասնաճյուղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:07
25 Սեպտեմբերի 2023
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
Հրամանատար է կալանավորվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու, այլ զինծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով
10:59
25 Սեպտեմբերի 2023
Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց
10:43
25 Սեպտեմբերի 2023
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել ակցիաների 142 մասնակից
10:11
25 Սեպտեմբերի 2023
Ֆրանսիան զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում. Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր ռազմական հարձակման կապակցությամբ
09:52
25 Սեպտեմբերի 2023
Երևանում անհնազանդության ակցիաներ են, քաղաքացիներին բերման են ենթարկում
Ոստիկանները մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտ բերման են ենթարկում քաղաքացիներին
09:39
25 Սեպտեմբերի 2023
Սեպտեմբերի 25-ին ժամը 06:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 2906 անձ
Նրանցից 2100-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 794-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է
16:59
24 Սեպտեմբերի 2023
Երևանի մետրոնն այսօր փակ է
12:37
29 Օգոստոսի 2023
ARARAT-ն արժանացել է «Just Drinks Excellence Awards» հեղինակավոր մրցանակի
Միջազգային հայտնի «Just Drinks Excellence Awards» ալկոհոլային խմիչքների մրցույթը ամփոփեց 2023 թվականի արդյունքները՝ ARARAT-ին երկու պատվավոր մրցանակ շնորհելով
17:36
04 Օգոստոսի 2023
Fitch Ratings-ը բարձրացրել է Արդշինբանկի վարկանիշը
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը` "B+" –ից դարձնելով «BB-»
16:58
04 Օգոստոսի 2023
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ. բացահայտվել է միգրացիայի ոլորտում հանցավոր խմբի գործունեություն (ՎԻԴԵՈ)
20 հազ. դոլարով պատրաստել են ծննդյան և մահվան կեղծ վկայականներ ու կազմակերպել քաղաքացիների անօրինական միգրացիա դեպի Եվրոպա. ՎԻԴԵՈ
15:36
04 Օգոստոսի 2023
Համարվում է վտանգավոր սննդամթերք. պանրի արտադրություն է կասեցվել
ՀՀ–ում պանրի արտադրություն է կասեցվել