Ուսումնական գործընթացի մեկնարկից համավարակի պայմաններում կգործեն մի քանի կանոններ.ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանում է

25.08.2021, 12:34
Ուսումնական գործընթացի մեկնարկից  համավարակի պայմաններում կգործեն մի քանի կանոններ.ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանում է
Ուսումնական գործընթացի մեկնարկից համավարակի պայմաններում կգործեն մի քանի կանոններ.ԿԳՄՍ փոխնախարարը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ուսումնական գործընթացի մեկնարկից  համավարակի պայմաններում կգործեն մի քանի կանոններ:

«Այն կանոնները, որոնք սահմանված էին նախորդ ուսումնական տարվա համար, հիմնականում պահպանվելու են, բայց կլինեն նաև փոփոխություններ»,-ասաց Անդրեասյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ փոփոխությունները, հիմնականում, վերաբերելու են ճաշարանների գործունեությանը: Քանի որ տարրական դասարաննրում գործում էր «Դպրոցական սնունդ» ծրագիրը, պետք է փորձեն այնպես անել, որ երեխանները կարողանան ամբողջությամբ օգտվել ծրագրից, սակայն հնարավորինս քիչ լինեն վարակելիության դեպքերը:

Загружается новость ... "Лево"

«Համավարակը ոչ միայն չի դադարում, այլև արդեն շրջանառվում են նոր շտամեր, որոնք հատկապես վտանգավոր են երեխաների համար: Եվ մենք, հաշվի առնելով առողջապահության նախարարության ցուցումները, փորձում ենք ուսումնական գործընթացում ապահովել առավելագույնը, որպեսզի երեխաների կրթությունը չտուժի»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակի բարելավվման պարագայում տարվա ընթացքում որոշ փոփոխություններ ևս կարող են լինել: Այդ պատճառով էլ առաջարկում են, որպեսզի դպրոցները լինեն հետևողական, ծնողները՝ ուշադիր, քանի որ դա բխում է բոլորիս շահերից:

«Կանոնները պահպանել, որպեսզի կրթական  գործընթացում առկա ձևաչափը տևի ամբողջ տարի»,-նշեց նա:–0–