Ուշադրություն, վթար է. այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

27.04.2022, 13:10
Ուշադրություն, վթար է. այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Ուշադրություն, վթար է. այսօր 8 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի./Նովոստի–Արմեիա/. 8–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 27-ին ժամը 12.00-20.00 կդադարեցվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ և 8-րդ զանգվածների ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հայտարարության մեջ:–0–