526.81
7.46
477.4
+2
Եղանակը Երևանում
Հայ

Ուշադրություն` ստուգումներ. կերակրի աղի շուկայում մի շարք խախտումներ են հայտնաբերվել

14:59
20 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողության միջոցառումեր է անցկացրել սննդի շղթայում գործունեություն իրականացնող 89 տնտեսավարող սուբյեկտների մոտ (իրացման ցանց 14, արտադրությունն 75, որից՝ կաթնամթերք արտադրություն՝ 44, հացի արտադրություն՝ 6, մսամթերքի արտադրություն՝ 6, պահածոների արտադրություն՝ 11, ձկամթերքի արտադրություն՝ 1, գարեջրի արտադրություն՝ 1)` ստուգելու այդ կազմակերպություններում օգտագործվող աղի համապատասխանությունը կերակրի աղին ներկայացվող պահանջներին, հաղորդոմ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը: 

Նշենք, որ հանրային սննդի օբյեկտները, սննդի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը պարտավոր են ՀայաստանՈւշի Հանրապետությունում իրացման համար արտադրվող սննդամթերքի մեջ օգտագործել միայն յոդացված կերակրի աղ (բացառությամբ այն դեպքերի, երբ յոդացված կերակրի աղի օգտագործումը չի թույլատրվում արտադրության տեխնոլոգիայով): 

Իրականացված վերահսկողական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ սննդի արտադրություններում օգտագործվում է թե յոդացված, թե չյոդացված կերակրի աղ, ինչը փաստել են լաբորատոր փորձաքննության արդյունքները և տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված անվտանգությունը հիմնավորող փաստաթղթերը (չյոդացված կերակրի աղի օգտագործումը նախատեսված է եղել տվյալ արտադրության տեխնոլոգիայով): Պարզվել է նաև, որ դրանք եղել են «Ավանի աղի կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից արտադրված, և ավելի փոքր քանակությամբ՝ ներմուծված: 

Загружается новость ... "Лево"

Վերահսկողության շրջանակներում առանձնակի ուշադրություն է դարձվել Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ներմուծված և սննդի արտադրություններում օգտագործվող աղին (կատարվել է նմուշառում, լաբորատոր փորձաքննություն, ուղեկցող փաստաթղթերի ուսումնասիրություններ, մակնշման համապատասխանության ստուգում): Կերակրի աղի չափանիշներին չհամապատասխանող, մասնավորապես՝ սննդի արտադրություններում «տեխնիկական» աղի օգտագործման դեպք չի հայտնաբերվել: 

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող 3 կազմակերպություններում՝ Լոռու մարզում գործող «Վիգեն Գրիգորյան» Ա/Ձ-ում, «Սեդրակ և Տիգրան» և «Տաշիր կաթ» ՍՊԸ-ներում հայտնաբերվել է քիչ քանակությամբ (105 կգ) անհայտ ծագման աղի օգտագործման դեպք (բացակայել են անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերը և մակնշումը): Իսկ «Լոռվա կաթ» ՍՊ ընկերության կողմից օգտագործվող աղը կալիումի ֆեռոցիանիդ ցուցանիշով չի համապատասխանել սահմանված պահանջներին: Այդ ընկերությունների տնօրեններին տրվել են արտադրանքը արգելելու և օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագրեր:

Տեղեկացնենք նաև, որ կերակրի աղի շուկայում դիտարկումները կրում են շարունակական բնույթ, քանի որ համաձայն ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի մարտի 18-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարի  2016 թվականի մարտի 23-ի համապատասխանաբար թիվ 74-Ա և թիվ 829-Ա համատեղ հրամանների` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը յուրաքանչյուր տարի պետք է իրականացնի կերակրի աղում յոդի պարունակության պետական վերահսկողություն և պարբերաբար արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնի ՀՀ առողջապահության նախարարություն՝ սահմանված ձևաչափով:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել:
19:01
12 Նոյեմբերի 2019
Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից
Զավեշտալի պատմություն. Երևանում առևտրական կինը ոստիկաններին է հանձնել Rolex ժամացույցը, որը գողացել էին պատգամավորի մեքենայից:
18:50
12 Նոյեմբերի 2019
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է (ՖՈՏՈ)
Բարդագույն վիրահատություն Երևանում. 170 կգ կշռող կինը բարեհաջող վիրահատվել է:
16:11
12 Նոյեմբերի 2019
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը (ՎԻԴԵՈ)
Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց իր ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
13:36
12 Նոյեմբերի 2019
Արսեն Բաբայանը կազատվի կալանքից
ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը կազատվի կալանքից։
12:28
12 Նոյեմբերի 2019
«Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը (ՎԻԴԵՈ)
Լարված իրավիճակ ԱԺ–ում. «Էդ ի՞նչ անձնավորված բաներ ա, մի հատ էլ քֆուր դնեիք քվեարկելու վրա». Միրզոյանին բարկացրեցին Պետրոսյանի խոսքերը
10:35
12 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Մարիա Զախարովան Արարատ լեռան լուսանկար է հրապարակել:
08:00
12 Նոյեմբերի 2019
Երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երկուշաբթի` նոյեմբերի 11–ի առավել ուշագրավ նորությունները։
21:42
11 Նոյեմբերի 2019
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ վիճակում է ՀՀ–ում ՄԻԱՎ–ով վարակված փոքրիկը. մեկնաբանում է Արա Բաբլոյանը:
20:16
11 Նոյեմբերի 2019
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել
ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական ներկայացրած Հայկ Հովհաննիսյանը կշարունակի պաշտոնավարել:
16:07
11 Նոյեմբերի 2019
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում (ՎԻԴԵՈ)
Մարիա Զախարովան հայկական ջազ է լսում Երևանում:
15:12
11 Նոյեմբերի 2019
ՌԴ ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Սերգեյ Լավրովը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։