Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)

01.06.2022, 17:08
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
Ուշադրություն. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի առանցքային խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Երթևեկության կազմակերպման փոփոխություն է նախատեսված Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (Դեպի Դավթաշեն) հատվածում:

Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանը, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից) - Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում:

Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են: Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց:-0-

 - рис.1