550.08
6.65
476.22
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ուրուգվայը դեսպանատուն կբացի Հայաստանում

19:15
16 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը և Ուրուգվայը ունեն շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ, որոնք ծնվել են ոչ բարենպաստ պայմաններում, սակայն հույսով են թրծվել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն Հայաստանի արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Առաջին հերթին ուզում եմ ջերմագույն ողջույններ փոխանցել Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի կողմից: Ուրուգվայն ունի այն առավելությունը, որ կարողացել է հյուրընկալել բոլոր տաղանդավոր և աշխատասեր մարդկանց, որոնք եկել են աշխարհի տարբեր մասերից: Հայերը և հայկական համայնքը շատ լավ կարողացել է ինտեգրվել Ուրուգվայում և հաստատվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են  քաղաքականությունը, կրթությունը,սպորտը, լրագրությունը և նաև բիզնես աշխարհը»,- ասել է Բուստիժոն:

Ֆրանսիսկո Բուստիժոյի խոսքով` Արմեն Գրիգորյանի հետ  հանդիպմանը վերահաստատվեց երկկողմ հարաբերությունները խորացնելու և բարեկամական խմբերի գործունեությունը ավելի բարձր մակարդակի հասցնել կարևորությունը:

«Կարևորել ենք նաև այն բոլոր արժեքները և սկզբունքները, որոնք կիսում են երկու երկրները, ինչպիսիք են ժողովրդավարությունը, իրավունքի ուժը, մարդու իրավունքների պաշտպանությունը, հակամարտությունների խաղաղ կարգավորումը և շրջակա միջավայրի պաշտպանությունը»,- նշել է Բուստիժոն:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը ասել է, որ Ուրուգվայը ԼՂ հակամարտության հետ կապված իր  անհանգստությունն է հայտնել միջազգային հանրությանը և նշել, որ պետք է հակամարտությունները լուծվեն առանց բռնի ուժի:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը նշեց նաև, որ Արմեն Գրիգորյանի հետ քննարկել են հարաբերությունների խորացմանը նպաստող մի շարք թեմաներ: «Այս  առումով Ուրուգվայը կշարունակի իր վստահ քայլերը, որպեսզի ունենանք երկկողմ հստակ և ամուր կապեր, ինչը կլինի շահավետ երկու կողմի համար և կողմերին կօգնի հասնել իրենց նպատակներին՝ պաշտպանելով երկկողմ հետաքրքրությունները»,- ընդգծել է Բուստիժոն:

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարը հայտնել է, որ, արժևորելով 30 տարիների ընթացքում ունեցած հարաբերությունները, Ուրուգվայը որոշել է դեսպանատուն բացել Հայաստանում:

«Անկասկած մեր ճանապարհները դեռևս միասին կշարունակվեն՝ հույսով, որ կունենանք ընդհանուր ապագայի տեսլական»,- եզրափակել է Բուստիժոն:–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:04
05 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.գրանցվել է 1835 նոր դեպք, առողջացել է 1984 մարդ, մահացել է 50 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում.գրանցվել է 1835 նոր դեպք, առողջացել է 1984 մարդ, մահացել է 50 մարդ
16:11
04 Նոյեմբերի 2021
Շիրակի մարզպետն ազատվել է պաշտոնից
Շիրակի մարզպետն ազատվել է պաշտոնից
15:44
04 Նոյեմբերի 2021
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո. Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո. Ադրբեջանը խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը
14:36
04 Նոյեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստվել է արդեն մոտ 50 երեխա.նախարար
Հայաստանում կորոնավիրուսից պատվաստվել է արդեն մոտ 50 երեխա.նախարար
13:31
04 Նոյեմբերի 2021
ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցական արձակուրդները երկարաձգելու լուրերը
ԿԳՄՍՆ–ից մեկնաբանել են դպրոցական արձակուրդներ երկարաձգելու մասին լուրերը
12:53
04 Նոյեմբերի 2021
Աշխատակիցների կողմից ներկայացվող ՊՇՌ թեստի 14–օրյա ժամկետը կփոխվի. ԱՆ–ն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառել
Աշխատակիցների կողմից ներկայացվող ՊՇՌ թեստի 14–օրյա ժամկետը կփոխվի. ԱՆ–ն այսօր հրամանի փոփոխության նախագիծ է շրջանառել
12:09
04 Նոյեմբերի 2021
Միրզոյանը մեկնաբանել է Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մասին լուրերը
ՀՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է Թուրքիայի հետ ընթացող բանակցությունների մասին լուրերը
11:27
04 Նոյեմբերի 2021
ՎՏԲ -Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման նոր ծրագիր փոքր բիզնեսի համար
Անհատ ձեռնարկատերերն ու իրավաբանական անձինք այսուհետ կարող են ՎՏԲ-Հայաստան Բանկից ստանալ բիզնեսի զարգացման համար վարկ
11:11
04 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2330 նոր դեպք, 1270 մարդ առողջացել է, 41 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 2330 նոր դեպք, 1270 մարդ առողջացել է, 41 մարդ մահացել է
10:56
04 Նոյեմբերի 2021
ԿԽՄԿ–ի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերեվարված հայերին
Գերիներին տրվել է հնարավորություն՝ փոխանակվելու ընտանեկան բնույթի տեղեկություններով, լուրերով. օգտագործվել են Կարմիր խաչի նամակներ, տեսագրված ուղերձներ և հեռախոսազանգեր
18:35
03 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի խաչմերուկներից մեկում
Երևանի խաչմերուկներից մեկում երթևեկության փոփոխություն կկատարվի