Ուրբաթ`հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունները

01.02.2020, 08:00
Ներկայացնում ենք ուրբաթ`հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունները
Ուրբաթ`հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունները

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ուրբաթ`հունվարի 31–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։

  • ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանել է, թե ինչ իրավիճակ է տիրում Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված։ Միաժամանակ նախարարը նշել է, որ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել կորոնավիրուսի ախտորոշման համար նախատեսված թեստեր։

  • ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հարցաքննվել է Քննչական կոմիտեում։

  • Ժամանակավորապես կասեցվել է Չինաստանի քաղաքացիների ազատ մուտքը Հայաստան։
  • Ուրբաթ Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը:–0–