550.74
6.73
475.68
+10
Եղանակը Երևանում
Հայ

Ucom-ի համահիմնադիրը պատմել է ընկերությունում առկա խնդիրների, տարաձայնությունների և հետագա անելիքների մասին (ՎԻԴԵՈ)

22:56
11 Ապրիլի 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ucom ընկերության համահիմնադիր Հայկ Եսայանը YouTube-ում հրապարակել է տեսանյութ, որում պատմում է ընկերությունում կատարվող իրադարձությունների, ազատման դիմում ներկայացնելու պատճառների և ընկերության ստեղծման պատմության մասին:

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Հայկ Եսայանը և Ucom ընկերության ողջ ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել աշխատանքային պարտականությունները, ինչից հետո ընկերության 574 աշխատակից ազատման դիմում է ներկայացրել: Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, ստեղծված իրավիճակի պատճառը հիմնադիրների և բաժնետերի միջև տարաձայնություններն են:

 «Խնդիրները երկար ժամանակ է, ինչ կան, և բավականին լուրջ տարաձայնություններ կան բաժնետերերի հետ մոտեցումների և տեսլականի շուրջ: Տարաձայնություններ կան ընկերության ռազմավարության, տեսլականի շուրջ և մեկ տարի է, ինչ փորձում եմ իմ տեսլականը բացատրել բաժնետերերին և իմ տեսլականի ուղով տանել: Ցավոք, դա լավ չի ստացվել ու չեմ կարողացել այդ տեսլականը կիսել նրանց հետ, որովհետև ունենք մոտեցումների տարբերություն։ Եվ դա բերեց այն խնդրին, որ այսօր ունենք, որ ես գնացի հրաժարականի դիմումով»,- նշել է Եսայանը:                 

«Մոտ մեկ ամիս առաջ մենք դիմեցինք բաժնետերերին՝ իրենց բաժնեմասերը վաճառելու ընկերությանը և ստացանք դրական պատասխան: Սակայն ֆինանսների ներգրավվածության հարցը լուծելուց հետո մենք ստացանք բացասական պատասխան, ինչն ինձ համար մի քիչ վիրավորական էր: Եթե պատրաստ են վաճառել, քեզ ասում են այո՝ գիտակցելով, որ դու ֆինանսի խնդիր կունենաս, չես կարողանա ձեռք բերել բաժնեմասերը, եթե այդ մտադրությամբ են ասում՝ այո, հետո ֆինանսի հարցը լուծվում է, ասում են ոչ՝ ինձ մոտ այդ մոտեցումը չկա»,- նշել է Եսայանը:

Եսայանը նշել է, որ ինքը և թիմը համարում են ամենակարևորը ընկերության զարգացման ռազմավարության պահպանումը:

«Ես հիմա պաշտոնապես ասում եմ՝ ես մեր բաժնետոմսը չեմ վաճառելու և պահելու եմ այնքան, քանի մեր տեսլականը կա: Մենք առաջարկ արեցինք 22,1 մլրդ դրամով գնել իրենց բաժնետոմսը, մյուս բաժնետերերի մասին է խոսքը»,- նշել է նա։

Համահիմնադիրը նշում է, որ իրենք ունեն հզոր թիմ և իրական ռազմավարություն:

«Մենք գնում ենք 6 տոկոս բաժնետոմսով գնելու 94 տոկոս բաժնետոմսը մյուս բաժնետերերից՝ ունենալով 100 տոկոս բաժնետոմս: Երկրորդ քայլով, 100 տոկոս բաժնետոմսից 20 տոկոս բաժնետոմսն արտոնյալ պայմաններով բաշխում ենք մեր աշխատակիցների մեջ»,- նշել է նա:

Ընդ որում նա ընդգծել է, որ գործարքի բնույթից ելնելով ՝ Եսայանները չեն, որ գնում են բաժնեմասը, այլ դա անում է Ucom ընկերությունը և ֆինանսական միջոցները ներգրավվելու են ֆինանսական հատատություններից, դա կլինեն բանկեր, բոնդեր և այլն:

Եսայանի խոսքով, հետագայում Ucom-ը մտադիր է դառնալու ոչ միայն հեռահաղորդակցական կապի օպերատոր, այլև տրամադրի հավելյալ ծառայություններ:

Ucom ընկերության ստեղծման մասին

«1999թ-ին սկսեցինք մեր առաջին փորձերը այս ոլորտում: Եվ սկսեցինք առաջին հեռախոսակապի ծառայությունները մատուցել, հետո բացեցինք առաջին ինտերնետ-կաֆեն: Այդտեղ մեզ շատ օգնեցին մեր ծնողները, ովքեր վստահեցին մեզ՝ մեր ընտանեկան ունեցվածքը գրավադրել և ֆինանսական միջոցներ ունենալով սկսել այն ամենն, ինչը սկսվեց»,- նշել է Եսայանը: 

Загружается новость ... "Право"

Եսայանը նշել է, որ 2005թ.-ից իրենք սկսել են Ucom-ի պրոեկտի մասին մտածել, 2007թ-ից ռեալ սկսել են զբաղվել Ucom-ի պրոեկտով: 

«Իսկ արդեն 2009թ-ին պետք էր փոխվել, տրանսֆորմացնել, գնացինք ուրիշ մոդելով՝ օպտիկայով: Մենք այսօր ունենք այն, ինչ ունենք, և ունենք ոչ թե միայն ես ու Ալիկը, այլ մեր թիմն ունի այս հիմնարկը: Ucom-ը դա անուն չէ, որ ուղղակի կա: Մեր հզորությունն այն անձնակազմն է, որն այսօր որակյալ ծառայություններ է մատուցում»,- նշել է Եսայանը:

Համահիմնադիրը շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին, ովքեր շարունակում են ծառայություններ մատուցել, ներդրում ունենալ ընկերության զարգացման մեջ, նույնիսկ ազատման դիմում ներկայացնելուց հետո շարունակել անխափան աշխատանքը:

 «Ես շարունակում եմ պահպանել այնպես, որ ընկերությունն ունենա շարունակականություն և այն ծառայությունները, որ մենք մատուցում ենք այս բարդ ժամանակահատվածում, շարունակենք տրամադրել մեր ազգաբնակչությանը»,- նշել է Եսայանը:

Ընկերության շուրջ ստեղծված ճգնաժամի մասին

2019 թ.-ի դեկտեմբերի 27-ին ՎԵՈՆ Արմենիան, որին պատկանում է Beeline ապրանքանիշը, դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ՝ Ucom-ին բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն ստանալու համար: Ավելի ուշ երկու ընկերություններն էլ պաշտոնապես հաստատեցին հնարավոր գործարքի շուրջ բանակցությունների առկայությունը:

Ինչպես ուրբաթ օրն աղբյուրը հաղորդել էր telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալին, Ucom հեռահաղորդակցական ընկերության ավելի քան 400 աշխատակից ազատման դիմում է գրել։ Պատճառն այն է, որ Ucom-ի ղեկավարների և ակցիոներների միջև հակասություններ են ծագել: Տարբեր աղբյուրների տեղեկացմամբ, հակասությունները ծագել են այն բանի ֆոնին, որ սեփականատերերը ցանկանում են Ucom-ի ղեկավարի պաշտոնում նշանակել Անդրեյ Պյատախինին, ով ներկա պահին ղեկավարում է Beeline ընկերությունը:

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասն է, որն աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկն է: 2007թ.–ի ապրիլից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ–ի 100% –ը (ավելի վաղ «ԱրմենՏել» ՓԲԸ) պատկանում է Veon ընկերությունների խմբին։ «ՎԵՈՆ Արմենիան» տրամադրում է ֆիքսված և բջջային կապի ծառայություններ։

Ucom ընկերությունը Հայաստանում 2009թ. սկսած կառուցել է գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանց, որը հնարավորություն է տալիս մեկ կապուղով մատուցել երեք ծառայություն՝ ինտերնետ, հեռուստատեսային ծառայություն և հեռախոսակապ: 2015թ. հունիսի դրությամբ ընկերությունն ունի ավելի քան 100 000 բաժանորդ և 800-ից ավելի աշխատակից: Համագործակցելով համաշխարհային գերհզոր ընկերությունների հետ` Ucom–ը կարողացել է իր հաստատուն դիրքը գրավել Հայաստանի հեռահաղորդակցման շուկայում:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:14
10 Նոյեմբերի 2021
ՎՏԲ-Հայաստանը մեկնարկել է ոսկու գրավադրմամբ վարկերի ակցիա
09.11.2021թ մինչև 30.12.2021թ (ներառյալ) ՎՏԲ-Հայաստան Բանկն անցկացնում է ոսկյա իրերի գրավադրմամբ վարկերի ակցիա՝ առավել շահավետ պայմաններով
15:57
10 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի խաչմերուկներից մեկում.ՍԽԵՄԱ
13:47
10 Նոյեմբերի 2021
Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն ավելացվում են. նախագծում փոփոխություն է կատարվել
Ամանորյա տոների ոչ աշխատանքային օրերն ավելացվում են. նախագծում փոփոխություն է կատարվել
13:35
10 Նոյեմբերի 2021
Հայաստանում շուրջ 310 քաղաքացի ստացել է պատվաստման կեղծ հավաստագիր կամ բացասական թեստեր, 9 անձ կալանավորվել է
Հայաստանում շուրջ 310 քաղաքացի ստացել է պատվաստման կեղծ հավաստագիր կամ բացասական թեստեր, 9 անձ կալանավորվել է
13:01
10 Նոյեմբերի 2021
Աղիքային ցուպիկ, ստաֆիլակոկ, սալմոնելլա. հրապարակվել են «Տաշիր պիցցա»–ի կետերից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները
Աղիքային ցուպիկ, ստաֆիլակոկ, սալմոնելլա. հրապարակվել են «Տաշիր պիցցա»–ի կետերից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները
11:33
10 Նոյեմբերի 2021
Հայաստանին արկտիկական ցուրտ ճակատ է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով (ՖՈՏՈ)
Հայաստանին արկտիկական ցուրտ ճակատ է մոտենում, ջերմաստիճանը կնվազի 12 աստիճանով.ՖՈՏՈ
11:22
10 Նոյեմբերի 2021
Հայաստան է բերվել «Մոդեռնա» պատվաստանյութի 60 700 դեղաչափ (ՖՈՏՈ)
Հայաստան է բերվել «Մոդեռնա» պատվաստանյութի 60 700 դեղաչափ (ՖՈՏՈ)
11:07
10 Նոյեմբերի 2021
Հայաստանում կորոնավիրուսից մահերի հակառեկորդ է. նախօրեին մահացել է 69 մարդ, գրանցվել է 1675 նոր դեպք, 1277 մարդ առողջացել է
Հայաստանում կորոնավիրուսից մահերի հակառեկորդ է. նախօրեին մահացել է 69 մարդ, գրանցվել է 1675 նոր դեպք, 1277 մարդ առողջացել է
11:01
10 Նոյեմբերի 2021
Կալանավորվել է Քասախ համայնքի ղեկավարը, նա հայտնի պատգամավորի հայրն է
Կալանավորվել է Քասախ համայնքի ղեկավարը, նա հայտնի պատգամավորի հայրն է
10:51
10 Նոյեմբերի 2021
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորված է հայկական եռագույնով
Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը լուսավորված է հայկական եռագույնով
21:14
09 Նոյեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսվում Երևանի բանուկ խաչմերուկներից մեկում.ՍԽԵՄԱ
21:02
09 Նոյեմբերի 2021
«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել
«Տաշիր պիցցան» հայտարարություն է տարածել