ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևան քաղաքի կենտրոն համայնքում վթար է տեղի ունեցել, վնասվել է ցանցային կաևորագույն մալուխներից մեկը, հաղորդում է
telecom.arka.am հեռահաղորդակցական պորտալը` հղում անելով Ucom ընկերության մամուլի ծառայությանը։
Դրա արդյունքում հնարավոր են խնդիրներ Յուքոմ ֆիքսված կապից օգտվելիս։
Ucom–ից հայտնում են, որ տեխնիկական թիմն աշխատում է վթարի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու և կապը վերականգնելու ուղղությամբ։ Աշխատանքի միջին տևողությունը մինչև 5 ժամ է։
«Հայցում ենք մեր բոլոր բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարության համար», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–