Տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ

12.12.2024, 19:04
ԱԱԾ--ն տվյալներ է ստացել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
Տվյալներ են ստացվել Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ. ԱԱԾ
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/.  ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը։