578.43
6.51
488
+31
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի հետ սահմանին նոր հենակետ է տեղադրվել (ՖՈՏՈ)

19:26
31 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ հարավ-արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈւ-ը տեղադրել են նոր մարտական հենակետ:

Ինչպես Faccebook–յան էջում հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը, Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ:

Նշենք, որ Հայաստանի հարավ–արևմուտքում գտնվում է պետական սահմանը Թուրքիայի հետ։

Загружается новость ... "Лево"

Հիշեցնենք, որ հուլիսի 29–ից օգոստոսի 10–ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները կկազմակերպվեն երկրի տարբեր հատվածներում` Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ:–0–


Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:31
06 Սեպտեմբերի 2020
Նախօրեին Հայաստանում կորոնավիրուսից 2 կին է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
Նախօրեին Հայաստանում կորոնավիրուսից 2 կին է մահացել․ ԱՆ-ն մանրամասնում է
10:54
06 Սեպտեմբերի 2020
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 44783-ի
ՀՀ–ում մեկ օրում կորոնավիրուսի 134 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվը հասավ 44783-ի
17:21
05 Սեպտեմբերի 2020
Ոստիկանությունը մեկնաբանել է Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի պղծման մասին լուրերը (ՖՈՏՈ)
Անհայտ անձինք Եռաբլուրում պղծել են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերը․ ոստիկանությունը պարզաբանել է․ ՖՈՏՈ
17:07
05 Սեպտեմբերի 2020
Եթե կա ամբողջ աշխարհում նման տենդենց, ապա ինչու չլինի Հայաստանում. Անդրանիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին (ՎԻԴԵՈ)
Եթե կա ամբողջ աշխարհում նման տենդենց, ապա ինչու չլինի Հայաստանում. Անդրանիկ Հարությունյանը` Լանզարոտեի կոնվենցիայի մասին. ՎԻԴԵՈ
13:29
05 Սեպտեմբերի 2020
Հայաստանն առաջատարն է Եվրոպայի երկրների շրջանում 100 հազար մարդու հաշվով COVID-19–ի դեպքերի թվով (ԳՐԱՖԻԿ)
Հայաստանն առաջատարն է Եվրոպայի երկրների շրջանում 100 հազար մարդու հաշվով COVID-19–ի դեպքերի թվով. ԳՐԱՖԻԿ
12:49
05 Սեպտեմբերի 2020
«Ալկոհոլային համավարակ» Հայաստանում. ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել
«Ալկոհոլային համավարակ» Հայաստանում. ալկոհոլային թունավորումից մահվան 3 նոր դեպք է արձանագրվել, ընդհանուր առմամբ մահացել է 17 մարդ
12:11
05 Սեպտեմբերի 2020
Տեխզննման էլեկտրոնային կտրոն և իրական ստուգումներ. ՀՀ–ում կփոխվի տեխզննման կարգը
Տեխզննման էլեկտրոնային կտրոն և իրական ստուգումներ. ՀՀ–ում կփոխվի տեխզննման կարգը
11:48
05 Սեպտեմբերի 2020
Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս. Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ Երևանում է (ՎԻԴԵՈ)
Երևանյան շատրվանների հանդեպ իմ սերը Մոնթեայի հետ կիսելիս. Տաթևիկ Ռևազյանը դստեր հետ Երևանում է. ԻԴԵՈ
11:40
05 Սեպտեմբերի 2020
COVID-19–ից առողջացել է ևս 566 մարդ, 4 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 69 տարեկան էր. ԱՆ
COVID-19–ից առողջացել է ևս 566 մարդ, 4 մարդ մահացել է, ամենաերիտասարդը 69 տարեկան էր
10:48
05 Սեպտեմբերի 2020
188 դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասավ 44649-ի
188 դեպք` 1 օրում. կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը հասավ 44649-ի
10:19
05 Սեպտեմբերի 2020
Փաշինյանը «հարամ» է արել Սեյրան Սարոյանի ծնունդը. ԶԼՄ
Փաշինյանը «հարամ» է արել Սեյրան Սարոյանի ծնունդը
10:00
05 Սեպտեմբերի 2020
Առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար. ԿԳՄՍ փոխնախարար
ԿԳՄՍ փոխնախարարը հայտնել է, որ առաջին կիսամյակում պլանավորել ենք երկու մեծ դադար՝ չնախատեսված իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար