Թուրքիան նախատեսում է ավիահաղորդակցություն հաստատել Հայաստանի մարզերի հետ. ԶԼՄ
25.01.2022,
14:08
Անկարան նախատեսում է ավիաչվերթեր բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Անկարան նախատեսում է ավիաչվերթեր բացել դեպի Հայաստանի տարբեր մարզեր և ընդլայնել առևտրային կապերը Երևանի հետ։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին երեքշաբթի գրել է «Hüriyyet»–ը` հղում անելով Թուրքիայի նախագահի վարչակազմում արտաքին քաղաքականությանը նվիրված փակ քննարկումներին։
Ավելի վաղ Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ Թուրքիան և Հայաստանը փետրվարի 2–ից կբացեն ավիահաղորդակցություն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երեք անգամ։
«Որպես առաջին քայլ` որոշվել է ավիահաղորդակցություն բացել Հայաստանի հետ։ Հետո, օրակարգում կներառվի այլ մարզեր իրականացվող թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել տուրիստական կենտրոնի հայերի համար։ Միաժամանակ նախատեսվում է վերականգնել պատմական որոշ շինություններ, ինչպիսիք են, օրինակ, Կարսի մոտ գտնվող կամուրջն ու շենքը, որոնք հայերը շատ են կարևորում։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար կընդլայնվեն նաև առևտրային կապերը», – գրում է թուրքական թերթը։
Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լավատեսական գնահատական է տվել հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատման հեռանկարներին` նշելով, որ տրամաբանական չէ բաց թողնել հաղորդակցվելու այս առիթն ու հնարավորությունը։ «Ամբողջ միջազգային հանրությունն օգնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը` Ռուսաստանը, ԵՄ–ն, ԱՄՆ–ն, տարածաշրջանի երկրները շատ հետաքրքրված են», – կարծում է նա։–0–
Загружается новость ... "Лево"