638.75
7.08
525.76
+9
Եղանակը Երևանում
Հայ

«Թշնամին մեր տան դարպասների մոտ է, Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու». ԶՈւ ԳՇ պետ

15:06
28 Հունվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանն ուղերձ է հղել այսօր նշվող Հայոց բանակի կազմավորման 29–րդ տարեդարձի կապակցությամբ։

Ներկայացնում ենք Գասպարյանի ուղերձն ամբողջությամբ։

«Հարգելի΄ զինակից ընկերներ,

Այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատ-մական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտա­հրա­վերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատ­ճա­ռելով նրան մեծաթիվ կորուստներ:

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը,  ցավոք, նույնպես կրեց անդառ­նա­լի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռա­կա­նությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գոր­ծում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զին­վորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին:

Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հաս­կա­նում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն ան­սահ­ման հավա­տով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատաս­խա­նատվու­թյամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնա­ցինք տրված երդմանն ու կա­տա­րեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը:

Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար:

Բանակն ընկճվելու իրավունք չունի΄. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խո­նարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առ­ջև, և այժմ` առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցու­թյան կարիք ունի:

Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտ­պա­նության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնա­գծե­րում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղ­ղությամբ:

Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:

Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տար­բեր ուժե­րի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վի­րավո­րող­ներին հավաս­տիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնա­­մուն իր բազկի ուժը:

Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:

Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնա­մու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու:

Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոս­տանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու ան­զիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին:

Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:

Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
24 Փետրվարի 2021
ՌԴ Պետդումայում մեղադրել են Փաշինյանին ստի մեջ «Իսկանդերի» անարդյունավետության հայտարարություններից հետո
ՌԴ Պետդումայում մեղադրել են Փաշինյանին ստի մեջ «Իսկանդերի» անարդյունավետության հայտարարություններից հետո
13:04
24 Փետրվարի 2021
Ծեծկռտուք ոստիկանների և ցուցարարների միջև` ՀՊՏՀ մտնելու ժամանակ (ՎԻԴԵՈ)
Ծեծկռտուք ոստիկանների և ցուցարարների միջև` ՀՊՏՀ մտնելու ժամանակ. ՎԻԴԵՈ
12:59
24 Փետրվարի 2021
Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն անհնազանդության ակցիա են կազմակերպել ԵՊՀ–ում
Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդներն անհնազանդության ակցիա են կազմակերպել ԵՊՀ–ում
12:23
24 Փետրվարի 2021
Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հայտարարության մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կրակել
11:39
24 Փետրվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2993 թեստ, հաստատվել է 273 նոր դեպք, առողջացել է 188 մարդ.ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2993 թեստ, հաստատվել է 273 նոր դեպք, առողջացել է 188 մարդ.ԱՆ
00:13
24 Փետրվարի 2021
Փաշինյանը ներկայացրել է երկրում լարված ներքաղաքական իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է երկրում լարված ներքաղաքական իրավիճակի կարգավորման սեփական տարբերակները
22:29
23 Փետրվարի 2021
Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ. Փաշինյանը մեկնաբանել է (ՎԻԴԵՈ)
Սյունիքում կա՞ն անլուծելի խնդիրներ. Փաշինյանը մեկնաբանել է. ՎԻԴԵՈ
21:20
23 Փետրվարի 2021
«Հաջորդ անգամ պատասխան եք ստանալու». ընդդիմությունը զգուշացրեց ոստիկանությանը (ՎԻԴԵՈ)
«Հաջորդ անգամ պատասխան եք ստանալու». ընդդիմությունը զգուշացրեց ոստիկանությանը. ՎԻԴԵՈ
18:30
23 Փետրվարի 2021
Երևանում ընդդիմությունը բողոքի հավաք–երթ է կազմակերպել (ՈւՂԻՂ)
Երևանում ընդդիմությունը բողոքի հավաք–երթ է կազմակերպել. ՈւՂԻՂ
18:28
23 Փետրվարի 2021
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
ՊՆ–ն ներկայացրել է հայ–ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը
16:08
23 Փետրվարի 2021
Օտարերկրյա օդաչուներ, չարտոնված թռիչքուղի ու վայրէջք. ՔԱԿ–ը` հայկական Boeing–ի առևանգման մասին
Օտարերկրյա օդաչուներ, չարտոնված թռիչքուղի ու վայրէջք. ՔԱԿ–ը` հայկական Boeing–ի առևանգման մասին
15:55
23 Փետրվարի 2021
«Կցանկանայինք` «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքն ավելի արագ գործեր, աշխատանքը շարունակվում է». ՀՀ–ում ՌԴ դեսպանը` գերիների վերադարձի մասին (ՎԻԴԵՈ)
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը երեքշաբթի մեկնաբանել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հայրենադարձման հետ կապված իրավիճակը