ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Transavia ավիաընկերությունը մեկնարկել է Փարիզ (Օռլի)- Երևան- Փարիզ (Օռլի) երթուղով չվերթերը:
Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն, չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ օրերին:
«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝
transavia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – նշվում է հաղորդագրության մեջ:–0–