415.24
4.83
386.52
+12
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանի վերադարձը. առողջապահության նախարարն ակտիվացրել է սոցցանցի էջերը 4–ամսյա բացակայությունից հետո

13:30
26 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ակտիվացրել է Facebook–յան իր էջը, որը փակել էր օգոստոսին։ Ավելի քան 4 ամիս տևած լռությունից հետո նա այսօր արդեն կատարել է երկու հրապարակում իր անձնական էջում։

Ինչ է տեղի ունեցել օգոստոսին


Օգոստոսին 5–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թորոսյանին ուղարկեց արձակուրդ ավելի քան երկու շաբաթով։ Դրանից մեկ օր առաջ հայկական սոցցանցերում սկսեցին ակտիվորեն շրջանառվել տեղեկություններայն մասին, որ փակվել է ոչ միայն Թորոսյանի պաշտոնական, այլև անձնական էջը։ Էջ մուտք գործելու ժամանակ նշվում է, որ բովանդակությունը հասանելի չէ, հնարավոր է, օգտատերը ջնջել է բովանդակությունը կամ սահմանափակել մուտքը:

Նախարարը բավականին ակտիվ էր սոցիալական ցանցերում` ինչպես իր անձնական, այնպես էլ պաշտոնական էջերում՝ պարբերաբար հրապարակելով ոչ միայն կորոնավիրուսին վերաբերող տվյալներ, այլև ոլորտի տարբեր տեղեկություններ:

Որոշ ԶԼՄ-ներ շտապեցին եզրակացություններ անել՝ ասելով, որ սա Թորոսյանի՝ նախարարի պաշտոնից հրաժարվելու առաջին ազդանշանն է: Երկար ժամանակ շրջանառվում էին լուրեր այն մասին, թե նա կթողնի իր պաշտոնը, ինչպես իշխանությունների կողմից կորոնավիրուսի դեմ վարած քաղաքականության պատճառով, որը, ըստ որոշ սոցցանցերի օգտատերերի ձախողվել է, այնպես էլ ոլորտում աղմկահարույց հրաժարականների կապակցությամբ։ Մամուլն այն ժամանակ գրում էր, որ Փաշինյանը չափազանց դժգոհ է Թորոսյանի աշխատանքից, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում։

Պաշտոնական կողմն այն ժամանակ որևէ կերպ չմեկնաբանեց իրավիճակը, Թորոսյանն էլ, ինչպես տեսանք, հրաժարական չտվեց։

Վերադարձ Facebook

Այսօր Թորոսյանն ակտիվացրեց իր Facebook–յան էջը` տեղադրելով առաջին հրապարակումը օգոստոսի 8–ից հետո, որը վերաբերում է շտապօգնության մեքենաների պարկի համալրմանը։



Մեկ ժամ անց նա կատարեց մեկ այլ հրապարակում, որում նշված է, որ վաղը Երևան կժամանի այս տարվա մեջ վերջին բեռնատար ինքնաթիռը, որը Չինաստանից կտեղափոխի 4 մեծ թթվածնի արտադրության կայան բժշկական կենտրոնների համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:52
28 Մայիսի 2023
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն արձագանքել է համացանցում տարածված աղմկահարույց տեսանյութին
11:59
27 Մայիսի 2023
Տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ. ՊՆ
ՊՆ-ից հայտնում են, որ տարվում է լայնածավալ աշխատանք Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ապօրինի առևանգման հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
10:58
27 Մայիսի 2023
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են.ՊՆ
Սնունդ մատակարարող երկու զինծառայողների հետ կապն ընդհատվել է, նրանց որոնում են
18:37
25 Մայիսի 2023
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է պարզեցված ընթացակարգով վարկ փոքր բիզնեսի համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա
16:07
25 Մայիսի 2023
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել «Վերջին զանգի» կապակցությամբ
15:12
25 Մայիսի 2023
Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել (ՖՈՏՈ)
«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման մջոց է ընտրվել կալանքը․ նրան ՀՀ-ին փոխանցելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. ՖՈՏՈ
14:57
25 Մայիսի 2023
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
12:12
25 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
10:18
25 Մայիսի 2023
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
Ձերբակալվել են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանը, նրա տեղակալը, նույն ֆակուլտետի երկու դասախոս
20:21
24 Մայիսի 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, իմ ասածն ականջին օղ պիտի անի պարզապես, հայտարարել է Փաշինյան. ՎԻԴԵՈ
19:33
24 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հայտնեց, թե որ ընկերությունն է Հայաստան 1 տոննա կոկաին ներկրել. ՎԻԴԵՈ
15:52
24 Մայիսի 2023
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում. ինչպիսի՞ն է օդի աղտոտվածության մակարդակը Երևանում
Իրականացվել են օդում աղտոտվածության չափումներ