420.79
4.21
388.47
+19
Եղանակը Երևանում
Հայ

Թորոսյանը խոսել է ծննդօգնության ֆինանսավորման աճի մասին. ինչի՞ վրա կծախսվեն այդ գումարները (ՎԻԴԵՈ)

15:16
18 Փետրվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook–յան իր էջում խոսել է ծննդօգնության ոլորտում պետական ֆինանսավորման ավելացման մասին` զգուշացնելով ստվերային շրջանառության անթույլատրելիության մասին։

«2019թ.–ի պետբյուջեով նախատեսված է հատկացնել լրացուցիչ 700մլն դրամ (մոտ 1,43մլն դոլար) ծննդօգնության ծառայությունների համար, որի շրջանակում բնական ծննդաբերության արժեքը կավելանա` 107 հազար դրամից դառնալով 140 հազար դրամ, կեսարյան հատման արժեքը` 198 հազար դրամից 220 հազար դրամ, իսկ բարդացած ծննդաբերության համար կհատկացվի 165 հազար դրամ», – հայտարարեց Թորոսյանը։

Նա նաև նշեց, որ ծննդօգնության ոլորտը շատ կարևոր է ինչպես ժողովրդի առողջության, այնպես էլ ժողովրդավարության տեսանկյունից, և ամենասկզբից գտնվել է իր գլխավորած գերատեսչության ուշադրության կենտրոնում։

Ադեկվատ վճար` առանց կոռուպցիայի

Նախարարն ընդգծեց, որ լրացուցիչ ֆինանսավորման ճնշող մասը կուղղվի բուժանձնակազմի աշխատավարձերի ավելացմանը։

«Մենք հաճախ ահազանգեր ենք ստանում ծննդօգնության ոլորտում փողերի ստվերային շրջանառության մասին։ Այս նախաձեռնություններով մենք փորձում ենք լուծել նաև այս խնդիրը», – հայտարարեց առողջապահության նախարարը։

Թորոսյանը նաև նշեց, որ այսուհետ բուժանձնակազմը ստանալու է ադեկվատ աշխատավարձ` բացարձակապես բացառելով ստվերային մոտեցումը, իսկ «ծննդկանները և նրանց հարազատները չպետք է բժիշկներին տան լրացուցիչ գումար»։

«Ծննդատները կարող են ծննդկաններին տրամադրել լրացուցիչ վճարովի ծառայություններ, սակայն միայն անուղղակի, որոնք չունեն ուղղակի կապ ծննդօգնության հետ։ Դա կարող են լինել վճարովի հիվանդասենյակները, լրացուցիչ ծառայություններ», – նշեց Արսեն Թորոսյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:16
06 Ապրիլի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ, նկատվել է ադրբեջանական ԶՈՒ–ի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի հայկական դիրքերի ուղղությամբ
16:07
05 Ապրիլի 2024
Հայաստանին ցիկլոն է մոտենում․ ջերմաստիճանը կնվազի 10–15 աստիճանով, սպասվում են անձրևներ․ Սուրենյան
Միջերկրական ծովից Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
15:28
05 Ապրիլի 2024
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին․ Եվրահանձնաժողովի նախագահ
ԵՄ–ն 270 մլն եվրո դրամաշնորհի կտրամադրի Հայաստանին
15:22
05 Ապրիլի 2024
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել
14:48
05 Ապրիլի 2024
Երևանում կկառուցվի 2 նոր շրջանցիկ ճանապարհ (ՎԻԴԵՈ)
Ճանապարհի գլխավոր կառույցը լինելու է 350 մետր երկարությամբ երկաթյա կամուրջը․ ՎԻԴԵՈ
14:39
05 Ապրիլի 2024
ԱՄՆ ՄԶԳ–ն պատրաստ է աջակցել ՀՀ կառավարության ծրագրերին` ի նպաստ ժողովրդավարության ամրապնդման և զարգացման․ Փաուերը՝ Փաշինյանին
Բրյուսելում Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ
16:07
04 Ապրիլի 2024
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով, սպասվում են տեղումներ
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 6–9 աստիճանով
15:37
04 Ապրիլի 2024
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
Լեմկինի ինստիտուտն ահազանգում է․ Բաքուն «կարմիր դրոշով» նախազգուշացում է ստացել Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալու պատճառով
14:52
04 Ապրիլի 2024
Սաթի Սպիվակովան՝ «Ժպիտների քաղաք» հիմնադրամի բարի կամքի դեսպան (ՖՈՏՈ)
Մարդասիրական այս առաքելության հիմնական նպատակն իրականացավ՝ բուժման մեջ գտնվող երեխաներին իսկական տոն պարգևելով․ ՖՈՏՈ
21:15
03 Ապրիլի 2024
ՀՀ–ում առաջին անգամ անվճար կտրամադրվի էքստրեմալ ցածր քաշով անհաս նորածինների պարենտերալ սնուցման համար անհրաժեշտ դեղը
Մինչ օրս այն չի տրամադրվել, և բուժումն իրականացվել է նորածինների ծնողների սեփական միջոցների հաշվին
20:28
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
ԿԽՄԿ–ի միջոցով ԼՂ-ից տեղափոխված Սարգիս Գալստյանը կալանավորվել է լրտեսության մեղադրանքով
15:57
03 Ապրիլի 2024
ԿԽՄԿ ուղեկցությամբ ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ
Կարմիր խաչի օգնությամբ հոկտեմբերից Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 անձ