492.22
6.86
466.87
+20
Եղանակը Երևանում
Հայ

Տոնոյան. գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ

12:51
03 Հունվարի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով կալանավորվել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում, հայտարարել է, որ գործ ունենք իրեն և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ 

Հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Տոնոյանը նշել է, որ պահանջելու է դռնբաց, հրապարակային դատավարություն:

«Նախաքննության ավարտից հետո, եթե մեղադրական եզրակացություն կկազմվի, և այն դատախազության կողմից հաստատվելով՝ գործը կուղարկվի դատարան, պահանջելու եմ դռնբաց, հրապարակային դատավարություն՝ իհարկե, հաշվի առնելով պետական ու ռազմական գաղտնիքի հետ կապված սահմանափակումները», - նշել է նախկին նախարարը:

Տոնոյանը նշել է, որ առիթներ կլինեն հանրությանը ներկայացնելու իր պարզաբանումները 44-օրյա պատերազմի վերաբերյալ՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովների միջոցով, եթե ապահովվի վերջինիս աշխատանքի օբյեկտիվությունն ու անկողմնակալությունը:

Նա վստահեցնում է, որ անգամ ավարտված ոչ օբյեկտիվ նախաքննությամբ չհաստատվեց հրթիռների անորակ կամ անպիտան լինելը՝ նշանակված դատապայթյունատեխնիկական փորձաքննությունը անկատար թողնելու, հրթիռները չփորձարկելու պատճառով: Պարզ էր, որ փորձաքննությունն իրականացնելու պարագայում հաստատվելու էր հրթիռների կիրառելիությունը:

«Մի բան հստակ է, որ գործ ունենք ինձ և պաշտպանական համակարգը վարկաբեկելու մոլեռանդ ցանկության հետ։ Դրա վառ ապացույցն է այն, որ գործում ունենալով տեղեկություններ, որ «անպիտան» որակված հրթիռները գտնվել են ժամկետի մեջ, անգամ 44-օրյա պատերազմի ընթացքում են կիրառվել և լուծել մարտական խնդիր, այդուհանդերձ վարույթն իրականացնող մարմինը հայտարարություն է տարածել, թե «ՀՀ ՊՆ-ին հատկացված միջոցների հաշվին ձեռք են բերվել տեխնիկական բնութագրին և ՀՀ սպառազինության պահանջմունքներին չհամապատասխանող, շուկայական արժեքից էականորեն թանկ, շահագործման համար պիտանելիության ժամկետները սպառված հրթիռներ, ինչի վկայությունն է նաև այն, որ մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ», - հայտարարել է Տոնոյանը:

Նա նշել է, որ պատրաստ է կրել իր բաժին պատասխանատվությունը:

«Բայց միայն իմ արածի և ոչ թե չարածի համար», - նշել է Տոնոյանը:

Քրեական գործի մասին

2021թ.-ի սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ Դավիթ Տոնոյանի և սպառազինության մատակարար ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի («Պատրոն Դավո») կալանքի մասին: Նրանք ձերբակալվել էին ԱԱԾ-ի կողմից մոտ 2,28 մլրդ դրամի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեղադրանքով:

Հոկտեմբերի 2-ին իրավապահ մարմինների կողմից ձերբակալվեց նաև ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը:

Տոնոյանի փաստաբանները հայտարարում են, որ իրականացվում է ոչ օբյեկտիվ քննություն և քննությունը ոչ պրոֆեսիոնալ կերպով է մեկնաբանում քրեական գործերը, որոնք հիմնված են բացառապես ենթադրությունների վրա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:29
12 Մայիսի 2022
Քրգործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
Քրեական գործ է հարուցվել նախօրեին 20–ամյա զինծառայողի մահվան փաստի առթիվ
10:51
12 Մայիսի 2022
Երևանի մետրոպոլիտենը կունենա ևս մեկ միջանկյալ կայարան բացի «Աջափնյակ» կայարանից
Երևանում մետրոյի ևս մեկ կայարան կկառուցվի
16:01
11 Մայիսի 2022
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
Մարտական հենակետում հայտնաբերվել է 20–ամյա զինծառայողի դի
13:12
11 Մայիսի 2022
Հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
Հայաստանում հանրային վայրեր այցելելիս QR կոդ չի պահանջվի
12:29
11 Մայիսի 2022
Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ
Ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայողը կապվել է հարազատների հետ
23:40
10 Մայիսի 2022
Ավարտվել է Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի մրցութային փուլը. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի (ՎԻԴԵՈ)
Ավարտվել է Ծառուկյանի կողմից հայտարարված Հիսուս Քրիստոսի արձանի մրցութային փուլը. հայտնի է, թե ինչ արձան կկառուցվի. ՎԻԴԵՈ
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ