«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին (ՎԻԴԵՈ)
26.07.2021,
15:38
«Թող լիներ բռնապետություն, բայց մի հատ ամուր ձեռք». քաղաքացիները`սահմանային լարվածության մասին, հարցում Երևանի փողոցներում.ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 26 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին վերջին շրջանում լարված է: Հակառակորդը պարբերաբար կրակ է բացում հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում։
ՊՆ–ի վերջին տվյալներով, հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Նույն օրը, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը «հրադադարը խախտել է Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ»:
Սահմանում տիրող իրավիճակի շուրջ որոշեցինք զրուցել համաքաղաքացիների հետ։
Մանրամասները` տեսանյութում։–0–

