ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հուլիսի 14–ին սուր ինֆարկտով հիվանդանոց է տեղափոխվել:
Այս մասին հաղորդում է news.am–ը` հղում անելով ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին։
Մուկուչյանի սիրտը ստենտավորել են։ Սմբատյանը տեղեկացրեց, որ այժմ ԿԸՀ նախագահի ինքնազգացողությունը լավ է։–0–