Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
23.01.2023,
11:00
Տեղումներ չեն սպասվում, բայց կցրտի մինչև -16. ներկայացնում ենք առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում հունվարի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Չորեքշաբթիից ուրբաթ գիշերը Գեղարքունիքի մարզում, ինչպես նաև Արագածոտնի և Վայոց Ձորի լեռներում սպասվում է ամենացածր ջերմաստիճանը. այնտեղ ջերմաստիճանը կնվազի մինչև -12...-16 աստիճան։ Շիրակում նույն ժամանակահատվածում սպասվում է մինչև -15, իսկ Կոտայքի լեռներում՝ մինչև -14 աստիճան։
Երևանում երկուշաբթի ցերեկը կանխատեսվում է +6...+8 աստիճան։ Նույն ջերմաստիճանը կպահպանվի առաջիկա երեք օրերին, իսկ ուրբաթ օրը ջերմաստիճանը կբարձրանա մինչև +7...+9։-0-