ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը մեկնաբանել է լրագրողներին այն հարցը, թե որքա՞ն էր մոտ իրականությանը պատերազմի օրերին 40 օր շարունակ ասել՝ «հաղթելու ենք»:
«Այդ հարցը ինձ մի տվեք։ Հավատացեք, որ ձեզանից շատ ավելի տեղեկություն չեմ ստացել, դա է իրականությունը: Բայց, իհարկե, տեղեկատվական կայքերից բավական պարզ պատկեր ունեի, որ լավ չի մեր գործերը, բայց չէի պատկերացնում, որ այդքան վատ է, չէի պատկերացնում, որովհետև նման տեղեկություն ինձ ոչ մեկ չէր փոխանցել», – ասել է Սինանյանը լրագրողներին, հաղորդում է
aysor.am–ը:–0–