«Տավուշում կան ադրբեջանական հողեր. չեմ բացառում, որ դրանք կփոխանակվեն».ՔՊ պատգամավոր (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Տավուշի մարզպետի եղբայր Վահե Ղալումյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Տավուշում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական տիրապետության տակ:
Հարցին, թե հնարավո՞ր է, որն դրանք փոխանակվեն, Ղալումյանը պատասխանեց. «Չեմ բացառում: Ես կարծում եմ, որ կա խնդիր, որը պետք է նստել, հասկանալ»:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությանն այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայվեն ռուս սահմանապահներ կամ ՀԱՊԿ-ի զորքեր, Ղալումյանն ասաց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի հետ ունի պայմանագիր, որ սահմանային խնդիրների դեպքում պարտավոր են միջամտել:
Անդրադառնալով սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով ստեղծելու հարցին` Ղալումյանն ասաց, որ հանձնաժողովը դեռ չի ստեղծվել:
Մանրամասները՝ տեսանյութում:–0–