ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է Google Earth–ի ինտերակտիվ քարտեզ` հիշեցնելով Սյունիքում և Գեղարքունիքում ադրբեջանական անօրինական զինված տեղակայումների մասին։
Загружается новость ... "Лево"
«Նրանց այս ներկայությունն արդեն իսկ մարդկանց կյանքի իրավունքի խախտում է միջազգային պահանջներով: Անհնարինության են վերածել մարդկանց բնականոն կյանքը սահմանային բնակավայրերում խաթարել են անվտանգությունը:
Այս քարտեզը 1 տարվա անդադար փաստահավաք աշխատանքների արդյունք է. ադրբեջանական [անօրինական] տեղակայումներ են, որոնք ցուցադրված են պայմանական դեղին վրաններով», – նշել է Թաթոյանը Facebook–յան իր էջում:
Նա պարզաբանել է, որ քարտեզի նշանների տակ կան նաև իրական լուսանկար-ապացույցներ:
Կա նաև Կապանի Ներքին Հանդի ներխուժումը:
«Օբյեկտիվ պատճառներով բացակայում են, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհներին ադրբեջանական անօրինական նոր տեղակայումները, բայց դրանք նույնպես կլինեն: Մնացած բոլոր տեղակայումները 2021թ. նոյեմբերի սկզբի դրությամբ են», – նշել է նա` ավելացնելով, որ հեռախոսով քարտեզից հնարավոր է օգտվել առանձին GOOGLE EARTH հավելվածով:
Թաթոյանը նաև ասել է, որ քարտեզը կցված է հատուկ զեկույցին, որ վերաբերում է ադրբեջանական զինվորական ուժերի հետ շփման տարածքներում անվտանգության ապառազմականացված գոտու հրատապ անհրաժեշտությանը՝ հիմավորված կոնկրետ փաստերով Հայաստանի բնակչության իրավունքների պաշտպանության համար:–0–