12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

20.01.2020, 13:10
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։ 

Ինչպես նշվում է «Վեոլիա Ջուր» ընկերության Facebook–յան էջում, ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 21-ին ժամը 10:00-22։00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Գևորգ Չաուշի փողոցի 14/3 շենքի, Նորաշեն թաղամասի 4, 6, 8, 12/16, 37 շենքերի, Մազմանյան փողոցի 5/9 շենքի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», – նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:–0–