«Տաշիր» ԸԽ-ի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին

16.09.2022, 19:04
Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին
«Տաշիր» ԸԽ-ի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը 2 մլն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տուժածներին, հայտնում են «Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունից։

«Խիստ մտահոգված եմ վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայաստանի խաղաղ բնակչությանը հասցված մահացու հարվածները չպետք է անտեսվեն համաշխարհային հանրության կողմից։ Այս գործողություններին կարեւոր է միանշանակ գնահատական տալ։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ունենք բազմաթիվ զոհեր, ոչնչացված են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Կարևոր է ջանքեր գործադրել տարածաշրջանում հումանիտար աղետից խուսափելու համար», - մեջբերում է մամուլի ծառայությունը Սամվել Կարապետյանի խոսքերը:

Նա նշել է, որ ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, աջակցելու է հայ ժողովրդին, Ադրբեջանի դաժան անօրինականության զոհերին։

«Տուժած ընտանիքներին փոխհատուցում և առավելագույն աջակցություն կտրամադրենք», - ասել է Կարապետյանը:-0-