624.37
6.98
529.49
+5
Եղանակը Երևանում
Հայ

Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և ևս 2 անձի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

21:23
18 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի մի շարք հանգամանքներ, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը, 2009թ. հուլիսի 6-ից մինչև 2011թ. նոյեմբերի 15-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի, իսկ 2011թ. նոյեմբերի 15-ից մինչև 2018թ. հուլիսի 9-ը՝ Երևանի քաղաքապետի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ունենալով քաղաքապետարանի աշխատանքները ղեկավարելու և կազմակերպելու, սահմանված կարգով Երևանի վարչական սահմաններում գտնվող գեոդեզիական կետերի և սահմանանիշերի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելու և Երևանի սեփականություն համարվող գույքը տնօրինելու լիազորություններ, 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները:

Մասնավորապես, Երևանի նախկին քաղաքապետը, նպատակ ունենալով Երևան քաղաքի որոշ դպրոցների կողմից զբաղեցրած հողատարածքներից իր և իր մերձավորների համար առանձնացնել և ձեռք բերել հողատարածքներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նախաձեռնել է դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց և հանձնարարել քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաներին և աշխատակիցներին՝ թողարկել դպրոցների հողատարածքների նոր հատակագիծ:

Загружается новость ... "Лево"

Վերջինիս հանձնարարությամբ՝ 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն:

Այնուհետև, 2012 թվականին, Ավանեսովի փողոցում գտնվող՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող ՀՈԱԿ-ի զբաղեցրած հողատարածքից անհիմն նվազեցվել է 580,63 քմ. մակերեսով հողատարածք, որից 575 քմ. մակերեսով հողատարածքը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարվել է Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին, իսկ 2014թ. նույն ՀՈԱԿ-ի կողմից զբաղեցրած հողատարածքից կրկին անհիմն նվազեցվել է 863,34 քմ. մակերեսով հողատարածք, որը քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով կրկին ձեռք է բերել Տարոն Մարգարյանի ընտանիքի մտերիմ, ՀՈԱԿ-ի տնօրենի հայրը՝ դպրոցներին զրկելով փաստացի իրենց ամրակցված հողատարածքներն ամբողջությամբ ուսումնական նպատակներով օգտագործելու հնարավորությունից, ինչպես նաև պետության իրավունքներին և օրինական շահերին պատճառելով էական վնաս:

Հետագայում, 575 քմ. և 863,34 քմ. մակերեսով օտարված հողատարածքները, Երևանի քաղաքապետի որոշմամբ, որպես հասարակական կառուցապատման հողատարածք, միացվել են ՀՈԱԿ-ի տնօրենի հայրիկին պատկանող մեկ հասցեում:

«Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի նախկին քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով: Նույն քրեական գործով բացահայտված մեկ այլ նույնաբնույթ դեպքով, մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Անդրանիկ Քասարյանին ու Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով»,– նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:–0–
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:48
27 Մարտի 2021
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում 5–7 աստիճանով, Երևանում գիշերը կգրանցվի -2...-4
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում 5–7 աստիճանով, Երևանում գիշերը կգրանցվի -2...-4
11:13
27 Մարտի 2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1094 նոր դեպք, առողջացել է 743 մարդ, մահացել է 16 մարդ. ԱՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1094 նոր դեպք, առողջացել է 743 մարդ, մահացել է 16 մարդ
23:18
26 Մարտի 2021
Հակոբ Արշակյանին պաշտոնից կազատեն, Արարատ Միրզոյանը կրկին սկանդալի կենտրոնում է, ԱԱԾ-ն էլ ձախողել է. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Հակոբ Արշակյանին պաշտոնից կազատեն, Արարատ Միրզոյանը կրկին սկանդալի կենտրոնում է, ԱԱԾ-ն էլ ձախողել է. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
23:14
26 Մարտի 2021
Հայկական պետությունը գլորվում է դեպի անդունդ. Վազգեն Մանուկյանը` պատերազմի հետևանքների մասին (ՎԻԴԵՈ)
Վազգեն Մանուկյանը հարցազրույցի ժամանակ անդրադարձել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակին ՎԻԴԵՈ
18:16
26 Մարտի 2021
ՍԴ–ն Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՔՕ 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանդրությանը հակասող և անվավեր (ՎԻԴԵՈ)
«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալների՝ Քոչարյանի, Խաչատուրովի, Օհանյանի և Գևորգյանի նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է. ՎԻԴԵՈ
16:15
26 Մարտի 2021
Դատախազությունը Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է ՀՔԾ
Դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի դիմումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն
15:09
26 Մարտի 2021
Նախօրեին հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահները
Նախօրեին հանդիպել են Հայաստանի և Արցախի նախկին նախագահներ Լևոն Տեր–Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սասրգսյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը
14:44
26 Մարտի 2021
Քննարկվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության հաստատման հարցը. ՌԴ դեսպան
ՀՀ–ում ՌԴ դեսպանը հայտնել է, որ քննարկվում է Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ-V» պատվաստանյութի արտադրության հաստատման հարցը
13:48
26 Մարտի 2021
Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ–ի ցուցակն արտահերթ խորհրդարանական ընտրություններում. Զոհրաբյանը` մասնակցության կարգի մասին
Ծառուկյանը կգլխավորի ԲՀԿ–ի ցուցակն արտահերթ խորհրդարանական ընտրություններում. Զոհրաբյանը` մասնակցության կարգի մասին
11:24
26 Մարտի 2021
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք, 433 մարդ առողջացել է, 18 մարդ` մահացել. ԱՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1005 նոր դեպք, 433 մարդ առողջացել է, 18 մարդ` մահացել
00:00
26 Մարտի 2021
Քոչարյան-Սարգսյան սուր վեճը, Փաշինյանի անակնկալ հայտարարությունն ու Աննա Հակոբյանի հերթական սկանդալը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Քոչարյան-Սարգսյան սուր վեճը, Փաշինյանի անակնկալ հայտարարությունն ու Աննա Հակոբյանի հերթական սկանդալը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
14:39
25 Մարտի 2021
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. հանրապետության տարածքում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է բացասական ջերմաստիճան
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. հանրապետության տարածքում ջերմաստիճանը կտրուկ կնվազի 10–12 աստիճանով, սպասվում է բացասական ջերմաստիճան