Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար

13.11.2019, 17:25
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Նախատեսվում է իրականացնել հերթական պետական ծրագիրը ուռուցքաբանության ոլորտում, այս անգամ կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ 

Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն` ընդգծելով, որ կրծքագեղձի քաղցկեղը առաջին տեղն է զբաղեցնում կանանց մոտ հայտնաբերվող քաղցկեղների մեջ։ 

«Ուռուցքաբանության գծով մեր խորհրդատու Հայկուհի Գյոկչյանի հետ երեկ վերջնականացրեցինք մի նոր նախագիծ, որով մյուս տարվանից առողջապահության նախարարությունը գնելու է թանկարժեք թիրախային դեղորայք (քիմիական անվանումը՝ Տրաստուզումաբ, Trastuzumab) նոր հայտնաբերված I-III ստադիայի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար։ Նախնական հաշվարկներով այս չափանիշներով տարեկան ընդգրկվելու է մոտ 80 կին, ծրագրի վրա ծախսվելու է տարեկան մոտ 250մլն դրամ։ Ծրագրի մանրամասները կհրապարակենք գնման մրցույթների իրականացումից հետո», – նշել է նախարարը` հշեցնելով, որ քաղցկեղի վիրահատական և ճառագայթային բուժումները արդեն իսկ կատարվում են պետպատվերի շրջանակներում։–0–