«Տարածեք քանի չեն ջնջել». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

07.11.2019, 01:20
«Տարածեք քանի չեն ջնջել». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել:
«Տարածեք քանի չեն ջնջել». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել Facebook–յան իր էջում, որտեղ երևում է, թե ինչպես է վարչապետը ռեստորաններից մեկում կտրում Գյումրու ավանդական քյալա։

«Տարածեք քանի չեն ջնջել. տեսեք և համոզվեք», – գրել է Փաշինյանը։

Տեսանյութից առաջ վարչապետը հրապարակել էր քյալայի լուսանկարը` վերնագրելով «Հայտնաբերվել է անհերքելի ապացույց, որ իշխանության վերնախավում գործում են սատանիստական խմբակներ: Մանրամասները՝ ավելի ուշ»։–0–