Թանկագին ընթերցողներ

31.12.2020, 09:00
Թող 2021թ.–ը դառնա բեկումնային։ Թող մեր հոգիները կրկին լցվեն հույսով և հավատով
Թանկագին ընթերցողներ

Թանկագին ընթերցողներ

Տարեվերջին մարդիկ սովորաբար ունենում են երկակի զգացողություններ, և եթե տարին հաջող էր, ուրախանում և ափսոսում են, որ մեկ տարով էլ մեծացան, բայց հիմնականում շնորհակալ են լինում հաջողության, տարվա ընթացքում տեղի ունեցած լավ իրադարձությունների համար։

Բայց 2020թ.–ը բացառություն է։ Այն մեզ վերածեց կորոնավիրուսային համաճարակի պատանդների, խլեց բազմաթիվ կյանքեր, Արցախյան պատերազմը դարձավ ևս մեկ դառը փորձություն։ Որքան ենք ուզում ջնջել այս տարին կյանքից, մոռանալ։ Բայց անդառնալի կորուստները թույլ չեն տալիս...

Թող 2021թ.–ը դառնա բեկումնային։ Թող մեր հոգիները կրկին լցվեն հույսով և հավատով։

Շնորհավոր գալիք` 2021 թվական

Հարգանքներով

«Նովոստի–Արմենիա» գործակալության խմբագրություն