Թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել

12.10.2023, 16:09
Արտադրամասը գործել է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով
Թանի արտադրամասի գործունեություն է կասեցվել
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արամ Խաչատրյանին պատկանող թանի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Արագածոտնի մարզ, գ. Ափնագյուղ), հաղորդում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Մասնավորապես՝
- արտադրական շինությունը չի ունեցել սանհանգույց, ձեռքերը լվանալու համար լվացարաններ՝ տաք և սառը ջրով,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով:

Թանի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:–0–