479.46
6.83
448.18
+26
Եղանակը Երևանում
Հայ

«Թակարդ, որին մեզ տանում են խաղաղության լոլոներով». հայ գործարարը՝ թուրքական աշխարհի հետ խաղաղության օրակարգի անիրատեսության մասին

13:36
24 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. «Մանթաշև» գործարարների միության ղեկավար Վահրամ Միրաքյանը Facebook-յան իր էջում նշել է 5 պատճառ, որոնք անիրատեսական են դարձնում թուրքական աշխարհի (Ադրբեջան, Թուրքիա) հետ կոնֆլիկտի դադարեցումը կամ խաղաղության հաստատումը:

«1. Հայ-թուրքական կոնֆլիկտն էթնիկ կոնֆլիկտ է, որն արտահայտվում է կրոնական, տարածքային, մշակութային, պատմական, տնտեսական... ոլորտներում, հետևաբար դա անլուծելի է: Էստեղ միշտ հարցնում են, թե ո՞նց անլուծելի, բա ըդենց ոնց ենք ապրելու: Հենց ըդենց, կոնֆլիկտով էլ ապրելու ենք, ոնց որ Իսրայելն ու Պաղեստինը:

2. Ադրբեջանում դենացիֆիկացիա չի եղել, հետևաբար իրենք շարունակում են ատել մեզ, շարունակում են հերոսություն համարել հայի գլուխ կտրելը կամ հայ կնոջը բռնաբարելը, իսկ իրենց ամբողջ վերջին 40 տարիների գաղափարախոսությունը կառուցված է հային ոչնչացնելու սկզբունքների վրա՝ հետևաբար էդ ամեն ինչը չի կորելու, ուղղակի մենք ենք սկսելու ավելի թույլ կետից:

Загружается новость ... "Лево"

3. Թուրքիան երբեք չի փոշմանել Ցեղասպանության համար, երբեք չի ընդունել, նույնիսկ նախնիների սխալ չի համարել, էլ ուր մնաց զղջալը, հետևաբար Թուրքիան շարունակում է Ցեղասպանության քաղաքականությունը, նպատակը չի փոխվել, ուղղակի ժամանակավոր միջոցներն են փոխվել:

4. Աշխարհաքաղաքական շահերը մեր տարածաշրջանում նույնն են մնացել, ինչ 100-200 տարի առաջ: Մի կողմից Ռուսասատան, մյուս կողմից Թուրքիա, իր անգլոսաքսոնական հովանավորներով: Հետևաբար մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական բախումն էլ թույլ չի տալու խաղաղություն հաստատվի:

5. Երբեք, ոչ մի դեպքում թույլը, պարտվածը խաղաղություն չի ստացել զուտ խաղաղություն խնդրելով: Շատերդ փողոցում մեծացած, ծեծված կամ ծեծած կլինեք, տեսե՞լ եք մի դեպք, որ ծեծվողը խաղաղություն խնդրի ու ստանա: Հա, կստանա, բայց մի պայմանով, որ դրանից հետո վազելու է ջուր բերելու կամ ծեծողի համար այլ «տասովկա» անելու:
Հա, հասկանում եմ, որ հաճելի է լսել, որ խաղաղություն է լինելու, անվտանգ է լինելու, տհաճ ու բարդ է մրցակցելը, պայքարելը, բայց հենց դա էլ թակարդն է, որին մեզ տանում են խաղաղության լոլոներով»:

Որպես հետգրություն Միրաքյանն ավելացրել է, որ երեխաների սպանությունից ավելի ծանր հանցագործություն աշխարհում գոյություն չունի:

«Հայոց Ցեղասպանության ժամանակ մոտ 200 հազար հայ երեխա է սպանվել», - հիշեցրել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն առաջ են տանում տարածաշրջանում «խաղաղության դարաշրջան բացելու գաղափարը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:29
27 Մայիսի 2022
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը փորձում է ուժով արգելաբացել Երևան–Սևան մայրուղին. ՎԻԴԵՈ
12:00
27 Մայիսի 2022
Արգելվել է կապիկների և կրծողների ներմուծումը Հայաստան
Արգելվել է կապիկների և կրծողների ներմուծումը Հայաստան
11:34
27 Մայիսի 2022
Հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունը (ՎԻԴԵՈ)
Հիմնանորոգվում է «Հանրապետություն մետրո»-ի քարե շինությունը. ՎԻԴԵՈ
11:24
27 Մայիսի 2022
Հայտնի են ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը (ՖՈՏՈ)
Հայտնի են ոլորտները, որտեղ կօգտագործվի Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը. ՖՈՏՈ
11:15
27 Մայիսի 2022
Ամառը մոտենում է. Հայաստանում սպասվում է մինչև +34 աստիճան
Ամառը մոտենում է. Հայաստանում սպասվում է մինչև +34 աստիճան
11:03
27 Մայիսի 2022
Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն (ՎԻԴԵՈ)
Հայաստան է ժամանել Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն. ՎԻԴԵՈ
15:23
26 Մայիսի 2022
Ուշադրություն. մայիսի 28–ին ճանապարհներ են փակ լինելու (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. մայիսի 28–ին ճանապարհներ են փակ լինելու. ՎԻԴԵՈ
14:51
26 Մայիսի 2022
Տոնոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, բազմաթիվ ծնողներ դժգոհ էին
Տոնոյանը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման արդյունքները, բազմաթիվ ծնողներ դժգոհ էին
14:07
26 Մայիսի 2022
Հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողը.ՊՆ
Ադրբեջանը վերադարձրել է ապրիլի 23–ին հայ–ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայողին
12:58
26 Մայիսի 2022
Արցախում զոհված զինծառայողների ծնողները փորձեցին ճեղքել ոստիկանական պատնեշը ԲԴԽ–ի մոտ. նրանց ներս թողեցին
Այսօր ավելի վաղ զոհված զինծառայողների ծնողները պահանջում էին հանդիպել ԲԴԽ ղեկավարի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ
11:31
26 Մայիսի 2022
Հրապարակվել է Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:22
26 Մայիսի 2022
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը
Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը