637.67
6.92
536.58
+11
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքի միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցիները տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրառմամբ ցուցանակ, ՄԻՊ–ն ահազանգում է (ՖՈՏՈ)

13:55
02 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանի իշխանության մարմինները շարունակում են Հայաստանի սահմանային բնակիչների միջազգայնորեն ճանաչված իրավունքները ոտնահարող արարքները, հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Մասնավորապես, Հայաստանի Կապան քաղաքից Ճակատեն ու մի շարք այլ գյուղեր տանող, այսինքն՝ խաղաղ բնակավայրեր իրար կապող միջհամայնքային ճանապարհին ադրբեջանցի զինվորականները 2021թ. հունվարի 22-ին տեղադրել են «Բարի գալուստ Ադրբեջան» ադրբեջաներեն ու անգլերեն գրառումով ցուցանակ, իսկ դրանից առաջ` նաև ադրբեջանական դրոշներ:

«Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հատկապես վերջին օրերին զայրույթի ու անհանգստության ահազանգեր է ստանում Կապան քաղաքի, ինչպես նաև Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ, Շիշկերտ գյուղերի բնակիչներից՝ կապված այդ ցուցանակի հետ: Նույնը վերաբերում է նաև դրոշների տեղադրմանը ճանապարհի այդ հատվածներում: Պաշտպանին անհրաժեշտ տեղեկություններ է ներկայացնել նաև Կապան համայնքի ղեկավարը», – նշում է Թաթոյանը:

Այդ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են ահազանգեր այն մասին են, որ ադրբեջանի իշխանությունների այս քայլերը դիտավորություն ունի կոպտորեն ոտնահարելու իրենց ֆիզիկական անվտանգության ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության և կենսական կարևորության մյուս իրավունքները, խախտում են երեխաների շահերը: Դրանք ցուցադրաբար թիրախավորում են խաղաղ բնակիչներին ու գրեթե ամենօրյա կրակոցների հետ միասին դա ավելի է մեծացնում լարվածությունը հայաստանյան այդ գյուղերում:

Այս ահազանգերից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ու կենտրոնական ստորաբաժանումներում անմիջապես նախաձեռնվել է մանրամասն ուսումնասիրություն: Տեղում կատարվել են դիտարկումներ տեղում, ինչպես նաև մի շարք քննարկումներ բնակիչների հետ:

Загружается новость ... "Лево"

Արդյունքում՝ Կապան համայնքի բնակիչների ու համայնքային մարմինների նշված ահազանգերը հաստատվել են:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն Ադրբեջանի իշխանության մարմինների այս քայլերն անհրաժեշտ է համարում դիտարկել առնվազն հետևյալ գործոնների տեսանկյունից. 

1) Ադրբեջանում շարունակվում է կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը,

2) Ադրբեջանի իշխանության բարձրագույն մարմինները հայ ժողովրդի մասին բացահայտորեն խոսում են էթնիկ զտումների ու ցեղասպանության, ողջ հայ ժողովրդի արժանապատվությունը վիրավորող լեզվով,

3) Ադրբեջանում հնչում են Հայաստանի դեմ նոր պատերազմի բացահայտ կոչեր, այդ թվում՝ դա անում են երկրում հանրային ճանաչում ունեցող ու նույնիսկ իրավապաշտպան ներկայացող անձինք,

4) Հայաստանի Կապան համայնքի նշված գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականները արդեն մեկ ամսից ավել է գրեթե ամեն օր արձակում են կրակոցներ փոքր ու խոշոր զինատեսակներից, այդ թվում՝ լինելով հարբած վիճակում, ինչպես դիտարկել են գյուղացիները,

5) Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին առկա են ադրբեջանական զինվորականներ՝ զինված մարդիկ,

6) Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացը, որի շրջանակներում տեղադրվել են նման ցուցանակներ ու դրոշներ, հայտնվել են ադրբեջանական զինվորականներ, ընթանում է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ու Հայաստանի սահմանային բնակիչների համար վտանգներով, հակասում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերին ու իրավունքի գերակայությանը, հետևաբար՝ չունի իրավական ուժ,

7) Ադրբեջանի զինված ուժերը հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ հատկապես 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում և դրանից հետո կատարել են ու շարունակում են կատարել խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք ու պատերազմական այլ հանցանքներ: 

«Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի զինվորականների նշված քայլերն արվել են ՀՀ սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները ոտնահարող, նրանց բացահայտ ահաբեկող եղանակով (առաջին հերթին` երեխաներ, կանայք): Այս վիճակը չի կարող որևէ կերպ նպաստել խաղաղությանը տարածաշրջանում, միայն առաջացնում է լարվածություն, ոտնահարում է խաղաղ բնակիչների միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքներն ու շահերը:

Այս փաստերի վերաբերյալ հաղորդումներ ուղարկվելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, ԵԽ-ին (անհրաժեշտ ապացույցներով): Առանձին հաղորդումներ կուղարկվեն նաև միջկառավարական կազմակերպությունների հատուկ մեխանիզմներին», – նշում է Թաթոյանը։–0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:58
07 Ապրիլի 2021
Հանդիպումն արդյունավետ էր. Փաշինյանը խոսել է Պուտինի հետ հանդիպումից (ՎԻԴԵՈ)
Հանդիպումն արդյունավետ էր. ՀՀ վարչապետը խոսել է Պուտինի հետ հանդիպումից. ՎԻԴԵՈ
23:43
07 Ապրիլի 2021
Ի՞նչ գաղտնի առաջարկ է արել Աննա Հակոբյանը և ու՞մ հետ դաշինք կկազմի Քոչարյանը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Ի՞նչ գաղտնի առաջարկ է արել Աննա Հակոբյանը և ու՞մ հետ դաշինք կկազմի Քոչարյանը. ՈւՇԱԳՐԱՎ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
20:02
07 Ապրիլի 2021
Փաշինյանն առաջարկել է Պուտինին քննարկել ՀՀ–ում նոր ԱԷԿ–ի կառուցումը
Փաշինյանն առաջարկել է Պուտինին քննարկել ՀՀ–ում նոր ԱԷԿ–ի կառուցումը
17:59
07 Ապրիլի 2021
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման կարևորությունը Հայաստանի համար (ՎԻԴԵՈ)
Պուտինը Փաշինյանի հետ զրույցում ընդգծել է տարածաշրջանում հաղորդակցությունների վերականգնման կարևորությունը Հայաստանի համար. ՎԻԴԵՈ
16:58
07 Ապրիլի 2021
Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Պուտին–Փաշինյան հանդիպումը
14:52
07 Ապրիլի 2021
Կին ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, կան բերման ենթարկվածներ (ՎԻԴԵՈ)
Կին ցուցարարները փորձել են ներխուժել կառավարության շենք, կան բերման ենթարկվածներ. ՎԻԴԵՈ
14:46
07 Ապրիլի 2021
Ադրբեջանցիները Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում քարեր են նետել հայկական համարներով քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
Ադրբեջանցիները Դավիթ Բեկ-Շուռնուխ գյուղերի հատվածում քարեր են նետել հայկական համարներով քաղաքացիական մեքենայի ուղղությամբ. ՄԻՊ–ն ահազանգում է
13:27
07 Ապրիլի 2021
«Այսուհետ մեր կյանքում չկան տոներ». հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել իշխանությունների դեմ
«Այսուհետ մեր կյանքում չկան տոներ». հայ կանայք բողոքի ակցիա են կազմակերպել իշխանությունների դեմ
11:00
07 Ապրիլի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1025 նոր դեպք, 626 մարդ առողջացել է, 20 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 1025 նոր դեպք, 626 մարդ առողջացել է, 20 մարդ մահացել է
10:57
07 Ապրիլի 2021
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի որոշ երթուղիների սպասարկումը
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի որոշ երթուղիների սպասարկումը
21:05
06 Ապրիլի 2021
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանին հրավիրել են քննչական, Արսեն Թորոսյանը գաղտնի գործեր է անում,Քոչարյանն էլ ցուցակ է կազմում. ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ
18:08
06 Ապրիլի 2021
Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց