Սյունիքի մարզպետը մեկնաբանում է Ճակատեն համայնքն Ադրբեջանին հանձնելու լուրերը
22.12.2020,
19:47
Սյունիքի մարզպետը մեկնաբանում է Ճակատեն համայնքն Ադրբեջանին հանձնելու լուրերը
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը հերքում է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքում հնչեցված ահազանգը, թե Ճակատեն համայնքը հանձնվելու է Ադրբեջանին, հաղորդում է «Արմենպրեսը»։:
«Նման բան չկա: 100 տոկոսով եմ հերքում», – ասել է Պողոսյանը:
Նշենք, որ այսօր հանրահավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է Սյունիքի Ճակատեն համայնքի հանձնումը Ադրբեջանին։–0–

