502.08
7.08
474.38
+19
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքի մարզպետն ու «Գեոպրոմանինգ» ընկերությունների խմբի նախագահը քննարկել են համատեղ ներդրումների ու զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր

16:12
13 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Գեոպրոմայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյին ու ընկերության այլ ներկայացուցիչների, հաղորդու է «Գեոպրոմայնինգ»–ի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը նախ ճանաչողական էր՝ պաշտոնյաները ծանոթացան միմյանց, ու Ռոման Խուդոլիյը շնորհավորեց Ռոբերտ Ղուկասյանին՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Երկու կողմերն էլ շեշտեցին «Գեոպրոմայնինգի» մասնակցությամբ մարզում գործող երկու ձեռնարկությունների՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունների կարեւորագույն դերը մարզի կյանքում։

Այնուհետեւ քննարկվեցին մարզպետարանի ու հատկապես «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի միջեւ համագործակցության, գործընկերային հարաբերությունների, համատեղ համաձայնեցված ներդրումների ու զարգացման ծրագրերի հետ կապված հարցեր, որոնք առաջիկայում առավել մանրամասնորեն կներկայացվեն ու մասնագիտական աշխատանքի արդյունքում շոշափելի կդառնան։

Մարզպետն ու «Գեոպրոմայնինգի» ղեկավարը խոսեցին նաև երկուստեք հարաբերությունները նոր մակարդակում կայացնելու ճանապարհի մասին։

Պարոն Խուդոլիյը ներկայացրեց իր պատկերացումներն ու այն ծրագրերը, որ նախատեսում է ընկերությունը մարզային կյանքի տարբեր բնագավառներում՝ կարճաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով՝ կարևորելով համագործակցությունը ՀՀ կառավարության ու մարզպետարանի հետ։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար ու փոխանցեց համատեղ աշխատանքի մարզային իշխանության տեսլականը՝ ի շահ Սյունիքի սոցիալ-տնտեսական, կրթական-մշակութային կյանքի զարգացման։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:32
10 Մայիսի 2022
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
ՀՀ ՊՆ. Ադրբեջանի ՊՆ–ն հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ
20:30
09 Մայիսի 2022
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող Աննա Հակոբյանը հայտնաբերվել է
12:02
09 Մայիսի 2022
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
14 ժամ ջուր չի լինի Երևանի 5 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
19:20
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել. ընկերության ներկայացուցիչ
Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի հանքավայրի ուղղությամբ, աշխատակից է վերավորվել
18:21
07 Մայիսի 2022
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ
20:36
06 Մայիսի 2022
Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. քաղաքապետ (ՖՈՏՈ)
Երևանում կգործեն 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ. ՖՈՏՈ
15:59
06 Մայիսի 2022
Տան վարկավորման ամբողջ գործընթացը` առանց բանկ գալու. առաջին անգամ Հայաստանում (ՎԻԴԵՈ)
Հարթակի միջոցով կարելի է ընտրել նոր բնակարան` ըստ ամսական վճարման չափի, գույքի տարածքի կամ այլ չափանիշների, և անցնել վարկավորման ողջ գործընթացն օնլայն` առանց բանկ գալու. ՎԻԴԵՈ
15:32
06 Մայիսի 2022
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
Երևանում ցուցարարները փակել են առանցքային մայրուղիներից մեկը
14:37
06 Մայիսի 2022
Հայրենիքում տունն այժմ պարզապես երազանք չէ. «Ռաֆֆաել» ընկերությունը գործարկում է բացառիկ նախագիծ սփյուռքահայերի համար (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Առաջին «երազանքի տունն» արդեն կառուցվում է Մասիս գյուղում, որտեղ տեղի է ունեցել հիմնարկեքի արարողությունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:36
06 Մայիսի 2022
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
Երևանում սկսվել են բախումներ ոստիկանների և ցուցարարների միջև
13:01
06 Մայիսի 2022
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
«Դիմադրություն» շարժումը սկսել է քայլերթը Երևանում
11:08
06 Մայիսի 2022
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված
Ուշադրություն, «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 10–ժամյա ջրանջատում է նախատեսված