544.52
6.57
475.65
+10
Եղանակը Երևանում
Հայ

Սյունիքի մարզով ադրբեջանցիների անցումը չի ենթադրում սուվերեն միջանցքի առկայություն. պատգամավոր

13:27
19 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Սյունիքի մարզով ադրբեջանցիների անցումը չի ենթադրում սուվերեն միջանցքի առկայություն, այսօր ասաց «Իմ քայլի» պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարության համաձայն, տարածաշրջանում ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան երթևեկության կազմակերպման նպատակով։ Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնելու են ՌԴ ԱԴԾ Սահմանային ծառայության մարմինները։ Կողմերի համաձայնությամբ ապահովվելու է նոր տրանսպորտային հաղորդակցությունների շինարարությունը, որոնք կապելու են Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։

«Եթե խոսքը գնում է Մեղրիով ադրբեջանցիներին տրվող ճանապարհի մասին, ապա փաստաթղթում գրված է՝ «կողմերի համաձայնությամբ», այսինքն` որևէ ճանապարհ կառուցել, որտեղ կառուցել, կառուցել, թե առհասարակ չկառուցել, ապագայում տեղի է ունենալու կողմերի համաձայնությամբ», – ասաց Եղոյանը` նշելով, որ ճանապարհների և ենթակառուցվածքի շինարարությունն իրականացվելու է կողմերի համաձայնությամբ։

Նա ընդգծեց, որ այս պահին խոսքը քաղաքացիական բեռների տեղափոխման թույլտվության մասին է, ճիշտ այնպես, ինչպես այլ երկրների պարագայում է։

«Սա նույնիսկ սուվերեն միջանցք չէ: Սա մեր տարածքն է, ոչ մի սանտիմետր հողի սուվերենություն այդ հատվածում չի զիջվել, և ընդամենը տրվել է մեր տարածքով բեռների անցնելու թույլտվություն», – ասաց Եղոյանը։

Նա նաև ընդգծեց, որ փաստաթղթում նշվում է, որ բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն։

«Այսինքն` նաև մենք կարող ենք ընթացքում այլ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարց դնել: Այդ ամենը մնում է ապագա բանակցություններին», – ասաց Եղոյանը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:07
16 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 572 նոր դեպք, առողջացել է 1617 մարդ, մահացել է 52 մարդ
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 572 նոր դեպք, առողջացել է 1617 մարդ, մահացել է 52 մարդ
10:42
16 Նոյեմբերի 2021
Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
Ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը
10:20
16 Նոյեմբերի 2021
ԱՆ. կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման դեղաչափի կիրառման հարցը քննարկման փուլում է. ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ
ԱՆ–ից մեզ հայտնեցին, որ քննարկում են կորոնավիրուսի դեմ կրկնապատվաստման դեղաչափի կիրառման հարցը
09:32
16 Նոյեմբերի 2021
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով, Երևանում սպասվում է մինչև -3 (ՖՈՏՈ)
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 6–8 աստիճանով, Երևանում սպասվում է մինչև -3.ՖՈՏՈ
01:26
16 Նոյեմբերի 2021
Կապան–Ճակատեն ճանապարհը փակ է ՀՀ քաղաքացիների համար. այնտեղ տեղակայվում է ադրբեջանական անցակետ
Կապան–Ճակատեն ճանապարհը փակ է ՀՀ քաղաքացիների համար. այնտեղ տեղակայվում է ադրբեջանական անցակետ
20:23
15 Նոյեմբերի 2021
Ադրբեջանցիները 1–2կմ առաջացել են Սիսիանի ուղղությամբ, զենքով սպառնալիքներ հնչեցրել, հարուցվել է քրեական գործ
Ադրբեջանցիները 1–2կմ առաջացել են Սիսիանի ուղղությամբ, զենքով սպառնալիքներ հնչեցրել.ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
17:11
15 Նոյեմբերի 2021
Կորոնավիրուսից 28–ամյա ծննդկան է մահացել, կեսարյան հատմամբ ծնված երեխայի վիճակը բավարար է
Կորոնավիրուսից 28–ամյա ծննդկան է մահացել, կեսարյան հատմամբ ծնված երեխայի վիճակը բավարար է
13:58
15 Նոյեմբերի 2021
Փաշինյանն` ԱԽ նիստին. այսօր կփորձենք որոշում կայացնել ՀՀ անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ երեկվանից մի քանի անգամ քննարկվել է ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածք ներխուժման փաստը.ՎԻԴԵՈ
13:54
15 Նոյեմբերի 2021
Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ.ԱԽ–ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ԶՈւ գործողությունների հետևանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ.ԱԽ–ն հայտարարություն է տարածել
13:00
15 Նոյեմբերի 2021
Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Սուրեն Պապիկյանը.ԼՐԱՑՎԱԾ
Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Սուրեն Պապիկյանը.ԼՐԱՑՎԱԾ
12:56
15 Նոյեմբերի 2021
ՀՐԱՏԱՊ. Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար
ՀՐԱՏԱՊ. Սուրեն Պապիկյանը նշանակվեց պաշտպանության նախարար
11:21
15 Նոյեմբերի 2021
Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման կտրուկ նվազում, առողջացել է 1962 մարդ, մահացել է 39 մարդ
Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման կտրուկ նվազում, առողջացել է 1962 մարդ, մահացել է 39 մարդ